Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Իլոն Մասկը արհեստական ​​բանականությունն անվանել է իր գլխավոր վախը
30/05/2024 15:27
Կիսվել

Իլոն Մասկը արհեստական ​​բանականությունն անվանել է իր գլխավոր վախը

Փարիզում կայացած VivaTech 2024 համաժողովի ժամանակ միլիարդատեր Իլոն Մասկը խոստովանել է, որ արհեստական ​​բանականության զարգացումը կարող է մարդկությանը զրկել աշխատելու անհրաժեշտությունից։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

«Եթե ցանկանում եք զբաղվել այնպիսի աշխատանքով, որը նման է հոբբիի, կարող եք դա անել: Բայց հակառակ դեպքում արհեստական ​​բանականությունը և ռոբոտները կտրամադրեն ցանկացած ապրանք և ծառայություն, որը ցանկանում եք», – ասել է նա:

Մասկն ընդգծել է, որ «մեզնից ոչ ոք, հավանաբար, աշխատանք չի ունենա»։ Նման սցենարի իրականացման համար անհրաժեշտ կլինի «համընդհանուր բարձր եկամուտ»։ Հայեցակարգը նախատեսում է արհեստական ​​բանականության միջոցով նվազեցնել մարդկային աշխատանքի արժեքը՝ բոլորին հասանելի դարձնելով հիմնական կարիքները:

Միլիարդատիրոջ կարծիքով՝ ապագայում մարդկությունը ապրանքների կամ ծառայությունների պակաս չի ունենա։ Մասկն ընդգծել է, որ իր ամենամեծ հույսը Մարսն է, իսկամենամեծ վախը՝ արհեստական բանականությունը։

Ձեռնարկատերն անդրադարձել է շոտլանդացի գրող Իայն Բենքսի «Մշակույթ» գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների շարքին, որը, նրա կարծիքով, արհեստական բանականության ապագայի ամենաիրատեսական կանխատեսումն է։

IDram

Մասկը կասկածի տակ է դրել մարդկանց գոհունակությունը կյանքից՝ առանց աշխատանքի կամ կարիերայի, և խորհուրդ է տվել ծնողներին սահմանափակել երեխաների անցկացրած ժամանակը սոցիալական ցանցերում:

«Եթե համակարգիչները և ռոբոտները ամեն ինչ անեն ձեզնից լավ, ձեր կյանքը իմաստ կունենա՞: Կարծում եմ, միգուցե մարդկանց դերը կշարունակի մնալ արհեստական բանականությանը իմաստավորելը»։

Նախկինում Adecco Group-ի կադրային ընկերության ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ արհեստական ​​բանականությունը կհանգեցնի աշխատանքի ընդունման նվազմանը հաջորդ հինգ տարվա ընթացքում: PwC-ի հունվարին անցկացված հարցման համաձայն՝ ամբողջ աշխարհում գործադիր տնօրենների մոտ 25%-ը պատրաստվում է կրճատել աշխատակազմը նեյրոնային ցանցերն իրենց աշխատանքային գործընթացներում ներդնելուց հետո:

2023 թվականին Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը կանխատեսել է Google-ի և Amazon-ի «մահը» արհեստական բանականության զարգացման արդյունքում, ինչպես նաև տեխնոլոգիաների շնորհիվ աշխատանքային շաբաթվա կրճատումը մինչև երեք օր։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսին միլիարդատեր և ներդրող Ուորեն Բաֆեթը դիփֆեյքերի սպառնալիքը համեմատեց միջուկային զենքի հետ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2