Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
ԷՖԵՍ․ Հայաստանում արդեն հասանելի են առողջության շվեյցարական և գերմանական երաշխիքները
30/05/2024 15:33
Կիսվել

ԷՖԵՍ․ Հայաստանում արդեն հասանելի են առողջության շվեյցարական և գերմանական երաշխիքները

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը գործունեությունը շարունակում է՝ կնքելով միջազգային նշանակալի պայմանագրեր, որոնք մեր բնակչության համար ֆինանսապես և տեխնոլոգիապես հասանելի դարձրեցին համաշխարhային բժշկագիտության նվաճումները:

Մայիսի 29-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի կոնֆերանս սրահում ամփոփվեց ԷՖԵՍ ապահովագրական ընկերության խորհրդի նիստը: Նիստն այլ հարցերի շարքում հաստատեց նաև առողջության ապահովագրության նոր պրոդուկտներ:

Նիստին մասնակցեցին խորհրդի նախագահ Ջորջիո Կալլեգարին, խորհրդի անդամներ Մասիս Վարդանյանը, Մխիթար Մելիք-Շահնազարյանը, Տիգրան Փինաջյանը, Վարդան Արամյանը, հրավիրված մասնակից Դևի Խեչինաշվիլին, ըկերության գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը և բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ։

«Ես ուրախ եմ, որ նորացված էՖԵՍ-ի գործունեության մեկնարկը նշմարվեց այսպիսի առանձնահատուկ նշանակություն ունեցող պայմանագրերով, ինչն իմ ընկալմամբ Հայաստանը մոտեցնում է եվրոպական կյանքի չափանիշներին», – ասաց Ջորջիո Կալլեգարին։

«Շնորհավորում եմ իմ բարեկամ ԷՖԵՍ-ի անձնակազմին և հաճախորդներին այս ապահովագրական ծառայությունները Հայաստան բերելու առիթով: Պետք է ասեմ, որ նման ծառայություններ մատուցվում են Վրաստանի առաջատար ապահովագրական ընկերությունների կողմից և ունեն մեծ պահանջարկ: Հաշվի առնելով, որ մեր ժողովուրդների մտածելակերպը և աշխարհընկալումը մոտ են իրար, համոզված եմ՝ այս ծրագիրը հաջողության կարժանանա Հայաստանում ևս», –  կիսվեց իր մտքերով ապահովագրության միջազգային Էքսպերտ (Վրաստանի ապահովագրողների ասոցիացիայի նախագահ) Դևի Խեչինաշվիլին։

«Ընդամենը 22 տարի գործնական և անձնական հարաբերություններ, 4 ԲՈՒՀ, 18 գործուղումներ, բազմաթիվ նամակներ, և Swiss Re-ն ու Allianz-ը մեզ տալիս են իրենց անունից ստորագրելու իրավունք», – կատակեց Արևշատ Մելիքսեթյանը:

Հանդիսանալով միջազգային ապահովագրական համակարգի լիիրավ անդամ և ներկայացուցիչ՝ Ընկերությունն իր գործընկեր վերաապահովագրական ընկերությունների հետ համատեղ ներկայացնում է հետևյալ նոր պրոդուկտները․

Oncocare with MSO (Medical Second Opinion) – Ապահովագրություն օնկոլոգիական հիվանդություններից, ինչպես նաև Երկրորդ կարծիքի տրամադրում աշխարհահռչակ Swiss Re վերաապահովագրական ընկերության հովանու ներքո և բժշկական երկրորդ կարծիքի տրամադրման մեջ մասնագիտացած ամերիկյան Mediguide ընկերության հետ համատեղ մշակվել է նոր պրոդուկտ, որը տրամադրում է ֆինանսական հատուցում քաղցկեղի ախտորոշման դեպքում, ինչպես նաև տրամադրում է բժշկական մասնագիտական երկրորդ կարծիք նշանակված բուժման, ախտորոշման կամ հետազոտության արդյունքների վերաբերյալ։ Օնկոլոգիական հիվանդության ախտորոշման դեպքում տրամադրվում է 10,000-ից մինչև 60,000 Եվրո միանվագ հատուցում՝ ամսական սկսած 2,900 ՀՀ դրամ ապահովագրավճարի դիմաց։

International Health առողջության ապահովագրության միջազգային փաթեթ ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը գերմանական Allianz ապահովագրական ընկերության հետ համատեղ ներկայացնում է նոր մակարդակի առողջության ապահովագրության փաթեթ անհատների և ընտանիքների համար, որը գործում է ինչպես առանձին տարածաշրջաններում, այնպես էլ ամբողջ աշխարհում և ամսական սկսած 47,000 ՀՀ դրամից տրամադրում է 2,000,000 եվրոյի ծածկույթ առողջապահական գրեթե բոլոր բնագավառներում՝ տարեկան բուժզննումից մինչև օնկոլոգիական հիվանդությունների բուժում։

Նոր ծառայությունների վաճառքը նախատեսվում է մեկնարկել հուլիսի 1-ից, իսկ մինչ այդ Ընկերությունն ընդունում է նախնական պատվերներ։

Բացի վերոնշյալ նոր պրոդուկտներից՝ Ընկերությունը առաջարկում է շուկայում ավանդական կամավոր ապահովագրության բոլոր տեսակներն ինչպես անհատների, այնպես էլ ընկերությունների համար՝ առողջության ապահովագրությունից մինչև կիբեր պատասխանատվության ապահովագրություն: Ինչպես բուն ապահովագրական ծածկույթի, այնպես էլ դրանցում առկա ծառայությունների շրջանակի առումով բոլոր պրոդուկտները համալրված են նորույթներով։

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը լիցենզավորվել է 2023թ․ հուլիսի 25-ին՝ ոչ կյանքի ապահովագրության և վերաապահովագրության դասերով։ Կանոնադրական կապիտալը կազմում է 2.5 մլրդ ՀՀ դրամ։ Ընկերությունը 2024 թվականի 1-ին եռամսյակում հավաքագրել է ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար, ինչը կազմում է Հայաստանի ընդհանուր ապահովագրական շուկայի 23%-ը կամ կամավոր ապահովագրության շուկայի 44%-ը։ Ընկերությունը իր գործունեությունը ծավալում է «Կարևորը դու ես» կարգախոսով՝ իր ռազմավարական զարգացման առանցքում դնելով յուրաքանչյուր հաճախորդի համար յուրովի առաջարկվող ծառայությունները։

Ընկերությունը հաճախորդների առաջ իր գլխամասային գրասենյակի դռները բացում է Զարոբյան 11 հասցեում (մուտքը Բաղրամյան 20-ից), իսկ առցանց ծառայությունները առաջարկում է www.efes.am կայքի միջոցով։

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21