Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 397.50-0.50 EUR SELL - 399.50-1.50
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
IDBank-ն ու Դալման՝ Կովկասյան եղջերուներին վերաբնակեցնելու ծրագրի համար
04/06/2024 13:49
Կիսվել

IDBank-ն ու Դալման՝ Կովկասյան եղջերուներին վերաբնակեցնելու ծրագրի համար

IDBank-ը միացել է Դալմա Գարդեն Մոլի Green Challenge-ին` Կովկասյան ազնվացեղ եղջերուների վերաբնակեցման ծրագրին աջակցելու համար:

Որսագողության և անտառների անխնա հատման հետևանքով Կովկասյան ազնվացեղ եղջերուների տեսակը Հայաստանի տարածքում 1954 թվականին արդեն անհետացել էր, ու կենդանին ընդգրկվեց Հայաստանի Կարմիր գրքում: WWF – Հայաստանի ջանքերով արդեն տարիներ շարունակ իրականացվում է մանրամասն մշակված ծրագիր` Կովկասյան ազնվացեղ եղջերուներին բազմացնելու և Հայաստանում վերաբնակեցնելու նպատակով:

Այսպիսի մեծ նշանակությամբ նախաձեռնությունները հնարավոր է իրականացնել միայն համախոհների հետ միավորվելով, ուստի IDBank-ն ընդունել է Dalma Garden Mall-ի #GREENCHALLENGE կանաչ մարտահրավերը` միանալու WWF – Հայաստանի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրին:

Բնապահպանությունն IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից է. Բանկը պարբերաբար իրականացնում է բնապահպանական նշանակության նախագծեր գործընկեր Իդրամ ընկերության հետ: Ի դեպ, ընկերությունների համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության նախորդ ծրագիրը ևս բնապահպանական էր. «Մի դրամի ուժն» ուղղվեց Իմ անտառ Հայաստան հիմնադրամին` անտառվերականգնման ծրագրերն ի կատար ածելու համար:

Դալմայի և WWF – Հայաստանի հետ համագործակցության շրջանակում IDBank-ը նվիրատվություն է կատարում ծրագրին և աջակիցը դառնում ազնվացեղ եղջերուների վտանգված տեսակի բազմացման ու վերաբնակեցման գործի։

GREEN CHALLENGE-ի նպատակն է փոքր ներդրումով մեծ ազդեցություն ունենալ՝ համախմբելով Հայաստանի սիմվոլների պահպանությամբ մտահոգված ընկերություններին, և համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի բնություն բաց թողնել թվով 10 եղջերուի։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88