Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ինեկոբանկի և «Վոլվո Արմենիա»-ի հետ երազանքի ավտոմեքենան դառնում է իրականություն
10/06/2024 17:54
Կիսվել

Ինեկոբանկի և «Վոլվո Արմենիա»-ի հետ երազանքի ավտոմեքենան դառնում է իրականություն

Ինեկոբանկի ավտոսիրող հավատարիմ հաճախորդները հնարավորություն ունեցան առաջինը ծանոթանալու վերջին մոդելի Volvo EX30 ավտոմեքենային, որի փակ ցուցադրությունն ու թեստ-դրայվը տեղի ունեցավ Երևանում՝ «Վոլվո Արմենիա»-ի ցուցասրահում։

Սա Ինեկոբանկի և «Վոլվո Արմենիա»-ի շարունակական համագործակցություններից մեկն է, որը, սակայն, բացառիկ է իր բնույթով։ Միայն Ինեկոբանկի ֆինանսավորմամբ հնարավոր է ձեռք բերել  ապահով ու հարմարավետ Volvo ավտոմեքենաները՝ այդ թվում նաև վերջին մոդելի Volvo EX 30 մեքենան,  հատուկ պայմաններով։

Ինեկոբանկի և «Վոլվո Արմենիա»-ի հետ երազանքի ավտոմեքենան դառնում է իրականություն

Ինեկոբանկի ավտովարկավորման կենտրոնի ղեկավար Կարեն Կարապետյանը նշում է, որ այս համագործակցության շրջանակում ձևավորված առաջարկն իր պայմաններով եզակի է ֆինանսական շուկայում։

«Մեր գործընկեր Վոլվո Արմենիայի հետ համագործակցության արդյունքում մշակել ենք հատուկ առաջարկ, որի արդյունքում մեր հաճախորդները կարող են ձեռք բերել այստեղ ներկայացված նոր մոդելի Volvo EX 30  ավտոմեքենան, ինչպես նաև մյուս Volvo մեքենաները  բացառիկ պայմաններով: Գործում է կանխավճար՝ սկսած 0 %-ից, 12 ամիս անտոկոս ժամանակահատված, իսկ 13-րդ ամսից սկսած՝ 9.70%-11.52%  փաստացի տոկոսադրույք, որը  իսկապես բացառիկ առաջարկ է ֆինանսական շուկայում»,-նշում է Կարեն Կարապետյանը։

Ինեկոբանկի բոլոր ներկա և պոտենցիալ հաճախորդների համար ավտովարկավորման գործընթացն առավելագույնս պարզեցված է՝ ստանում են վարկի սահմանաչափի առաջարկն ամբողջությամբ օնլայն՝ InecoMobile-ի կամ sprintonline․am հարթակի միջոցով, իսկ վարկը ձևակերպում անմիջապես «Վոլվո Արմենիա»-ում՝ առանց հավելյալ ջանքերի։

Միջոցառումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում՝ գործընկերների, հավատարիմ հաճախորդների և ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ ամենաավտոսիրող հյուրերին վստահվեց  Volvo EX 30 մեքենայի թեստ-դրայվը։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98