Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը գլխավորում է Forbes-ի 2024 թ․ Net Zero առաջատարների ցուցակը
10/06/2024 19:41
Կիսվել

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը գլխավորում է Forbes-ի 2024 թ․ Net Zero առաջատարների ցուցակը

Արդեն երկրորդ տարին անընդմեջ ՖՄԻ-ն ստանում է Թիվ 1 վարկանիշը, ԱՄՆ լավագույն 10 ընկերությունների շարքում, որոնք առաջնորդում են անցումը դեպի ածխածնից զերծ տնտեսություն

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերությունը (ՖՄԻ) առաջին տեղն է զբաղեցրել Forbes-ի 2024 թ․ Net Zero Առաջատարների վարկանիշում, որն ընդգծում է ԱՄՆ 100 հանրային ընկերությունները, որոնք ամենաարդյունավետ քայլերն են կատարել իրենց գործունեության արդյունքում արտազատվող ջերմոցային գազերի (GHG) արտանետումները նվազեցնելու ուղղությամբ։

Forbes-ն օգտագործել է Sustainalytics և Morningstar ընկերությունների տվյալները՝ զրոյական արտանետումներով ապագա կառուցելու ուղղությամբ ընկերությունների կատարած գործունեությունը դասակարգելու համար: Այն նաև հաշվի է առել յուրաքանչյուր ընկերության ղեկավարման կառուցվածքը՝ օգնելու ռիսկերի գնահատմանը, կառավարմանը, ռազմավարությանը, 1+2+3 շրջանակներում ածխաթու գազի չեզոքացմանը հասնելու չափանիշներին, ինչպես նաև արդյունաբերական մրցակցությանը և տնտեսական ցնցումներին դիմակայելու ֆինանսական հզորությանը:

«Մեր ընկերությունը փոխակերպելով դեպի անծուխ ապագա՝ մենք ձգտում ենք դա անել հնարավորինս կայուն ձևով, այդ թվում՝ առաջատար լինելով ածխաթթու գազի չեզոքացման ոլորտում», – նշում է ՖՄԻ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Յացեկ Օլչակը: «Մեզ համար պատիվ է Forbes-ի կողմից Net Zero ուղղությամբ արտանետումների նվազեցման ոլորտում առաջնագծում գտնվող ընկերությունների շարքում ամենաբարձր վարկանիշ ունեցող ընկերություն ճանաչվելը»:

«Կայունության նկատմամբ մեր մոտեցումը ավելին է, քան բացասական արտաքին ազդեցությունները նվազագույնի հասցնելն ու ռիսկերի նվազեցումը: Խորապես կապված լինելով փոխակերպման մեր ռազմավարության հետ՝ կայունությունը մշտապես նախատեսված է եղել մարմնավորելու նորարարության, աճի և երկարաժամկետ արժեք ստեղծելու լիակատար հնարավորություն», – բացատրեց Ջենիֆեր Մոթլեսը, ՖՄԻ-ի Կայունության հարցերով տնօրենը: «Մեր նվիրվածությունն արտացոլում է մեր արձագանքը բաժնետերերի և այլ շահագրգիռ կողմերի մտահոգություններին, և մեր կլիմայական ռազմավարությունը նպատակ ունի լուծել կլիմայի փոփոխության հետ կապված համապատասխան ռիսկերը և ստեղծել ճկունություն՝ օգտագործելով ածխածնից չեզոք ապագայի հնարավորությունները»:

«Շնորհակալություն ենք հայտնում Forbes-ին կլիմայի փոփոխության դեմ պայքարի մեր ջանքերը ճանաչելու համար, քանի որ մենք հավատարիմ ենք առանց արտանետումների ապագայի ուղղությամբ առաջընթացը արագացնելու մեր հանձնառությանը», – ասաց ՖՄԻ-ի Գործառնությունների բաժնի ավագ փոխնախագահ Սքոթ Քաթսը: «Շրջանակ 3-ի արտանետումների կրճատումը կշարունակի մնալ առաջնահերթություն: Մեր ջանքերը կշարունակեն կենտրոնացած մնալ արժեքշղթայից ջերմոցային գազերի արտանետումների կրճատման վրա, քանի որ մենք շարունակում ենք առաջընթացը դեպի SBTi-ի կողմից հաստատված նպատակը՝ մինչև 2040 թվականը 1+2+3 շրջանակների համար զրոյական արտանետումների հասնելու համար»:

Այս տարբերակումը լրացնում է «ՖՄԻ»-ի կայունության կատարողականի և հաշվետվությունների աճող արտաքին ճանաչումը, ներառյալ՝

  • Ներառում CDP Supplier Engagement Leaderboard-ում յոթերորդ տարին անընդմեջ (հայտարարվել է 2024թ. մարտին)
  • CDP-ի եռակի A վարկանիշի ձեռքբերում չորրորդ տարին անընդմեջ՝ ՖՄԻ-ին դիրքավորելով շրջակա միջավայրի թափանցիկության և գործողությունների ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների շարքում (հայտարարվել է 2024թ. փետրվարին):
  • Բնության հետ կապված ֆինանսական բացահայտումների (TNFD) շրջանակի Վաղ ընդունող (2024թ. հունվարի դրությամբ)
  • Առաջին անգամ ընդգրում Dow Jones Կայունության միջազգային ինդեքսում և չորրորդ տարին անընդմեջ Dow Jones Կայունության Հյուսիսային Ամերկայի ինդեքսում (ինդեքսի ներառումն ուժի մեջ է 2023թ. դեկտեմբերի 18-ից), ի հավելումն «Prime» կարգավիճակի ISS ESG կորպորատիվ վարկանիշում (ISS ESG վարկանիշ 2023թ. նոյեմբերի 21-ի դրությամբ)
  • Գիտականորեն հիմնավորված թիրախների նախաձեռնության (SBTi) կողմից վավերացում իր Անտառների, հողերի և գյուղատնտեսության (FLAG) արտանետումների կրճատման թիրախների վերաբերյալ, ինչը ՖՄԻ-ին դարձնում է այս ճանաչումը ձեռք բերած շատ քիչ ընկերություններից մեկը (2023 թվականի օգոստոսի դրությամբ):

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»․ կառուցելով անծուխ ապագա

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը (ՖՄԻ) առաջատար միջազգային ծխախոտային ընկերություն է, որն ակտիվորեն կառուցում է անծուխ ապագա և զարգացնում է իր պորտֆելը երկարաժամկետ հեռանկարում՝ ներառելով ծխախոտի և նիկոտինի ոլորտից դուրս արտադրատեսակներ: 2008 թ․-ից վեր ՖՄԻ-ն ներդրել է ավելի քան 12,5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ստեղծելու, գիտականորեն հիմնավորելու և առևտրայնացնելու անծուխ արտադրանք չափահասների համար, ովքեր այլապես կշարունակեին ծխել՝ նպատակ ունենալով ամբողջությամբ դադարեցնել սիգարետի վաճառքը: Սա ներառում է համաշխարհային մակարդակի գիտական ​​գնահատման կարողությունների ձևավորում, հատկապես նախակլինիկական համակարգերի թունաբանության, կլինիկական և վարքային հետազոտությունների, ինչպես նաև հետշուկայական հետազոտությունների ոլորտներում: Անծուխ բիզնեսը կազմել է ՖՄԻ-ի 2023 թ․ ամբողջ տարվա զուտ եկամուտների մոտավորապես 37%-ը: Ունենալով ամուր հիմք և կենսական գիտությունների զգալի փորձառություն՝ ՖՄԻ-ն 2021 թվականի փետրվարին հայտարարեց առողջապահական և բարեկեցության ոլորտներում իր հավակնությունների ընդլայնման մասին, և Vectura Fertin Pharma բիզնեսի միջոցով նպատակ ունի բարելավել մարդկանց կյանքը՝ անթերի առողջապահական փորձառությունների մատուցման միջոցով: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք http://www.pmi.com/և www.pmiscience.com:

Նյութը պատրաստվել է ՖՄԱ հետ համատեղ

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69