Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
ZEEKR-ը պաշտոնապես Հայաստանում է
11/06/2024 12:51
Կիսվել

ZEEKR-ը պաշտոնապես Հայաստանում է

Արդեն օգոստոսին հայ հաճախորդները վերջապես կկարողանան ձեռք բերել Zeekr ապրանքանիշի պրեմիում դասի ավտոմեքենաները միակ պաշտոնական ներկայացուցչից՝ ստանալով մինչև 8 տարի կամ 160,000 կմ վազքի պաշտոնական գործարանային երաշխիք։

«Ավտոգրուպ» ընկերությունների խմբի անդամ «Մուրան» ընկերությունը այսուհետ հանդիսանում է ZEEKR ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Համագործակցության հուշագիրը դեռ ապրիլին կնքվեց Պեկինում։ Հայկական և Չինական կողմերի համաձայնությամբ արդեն օգոստոսից հայ հաճախորդին հասանելի կլինեն Zeekr-ի մոդելային շարքի բոլոր ավտոմեքենաները՝ 001, 007, 009, և X երաշխիքային հատուկ պայմաններով։

Zeekr-ն այսօր հանդիսանում է Չինաստանի խոշորագույն ավտոարտադրող ընկերություններից մեկի՝ GEELY Հոլդինգի ընտանիքի անդամ և ներկայացնում է այդ խմբի պրեմիում դասը՝ իր մեջ ներառելով հարմարավետության, հուսալիության, շքեղության, անգերազանցելի դիզայնի ու ոճի բոլոր հատկանիշները։ Geely Հոլդինգի կազմում 2021 թվականին հիմնադրված Zeekr ապրանքանիշի մոդելային շարքն արդեն հասցրել է սիրվել Եվրոպացի հաճախորդների կողմից։ Հայաստանում Մուրան ընկերությունը, շարունակելով Geely-ի հետ արդեն իսկ հաջողված համագործակցությունը, պաշտոնապես ներկայացնելով արդեն նաև ZEEKR ապրանքանիշը, հայ հաճախորդներին ընձեռում է լայն հնարավորություններ՝ ավելի մոտեցնելով պրեմիում դասին․

Պաշտոնական ներկայացուցչի խոսքով հաճելի անակնկալները բազմաթիվ են լինելու։ Այդ թվում՝ շուկայում աննախադեպ, մինչև 8 տարի կամ 160000 կմ վազքի երաշխիքի տրամադրումն ու հաճախորդների հավատարմության (loyalty program) բազմաթիվ գայթակղիչ ծրագրերը։

Հայ հաճախորդին սպասարկելու են վերապատրաստված պրոֆեսիոնալ մասնագետներ, ընկերության ներկայացուցչի խոսքով էլ պահեստամասերի և աքսեսուարների խնդիր պրակտիկորեն չի առաջանա։ Ծրագրային թարմացումները միշտ հասանելի կլինեն պաշտոնական ներկայացուցչից գնած ZEEKR-ի բոլոր մոդելների համար։

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44