Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Nvidia-ն առաջ է անցել Microsoft-ից․ Արդյո՞ք սա հարմար պահ է Nvidia-ի բաժնետոմսեր գնելու համար
24/06/2024 18:15
Կիսվել

Nvidia-ն առաջ է անցել Microsoft-ից․ Արդյո՞ք սա հարմար պահ է Nvidia-ի բաժնետոմսեր գնելու համար

Nvidia-ն այս շաբաթ առաջին անգամ առաջ անցավ Microsoft-ին և դարձավ աշխարհի ամենաթանկ հանրային ընկերությունը, քանի որ նրա չիպերը շարունակում են գերիշխող դեր խաղալ արհեստական բանականության շուկայում ընթացող մրցավազքում: Այս տարվա սկզբից Nvidia-ի բաժնետոմսերն արդեն թանկացել են 155․6%-ով, մինչդեռ Microsoft-ի շուկայական կապիտալիզացիան աճել է ընդամենը 19․6%-ով:

Շատ ներդրողներ մտածում են՝ արդյոք սա լավ ժամանակ է Nvidia-ի բաժնետոմսերը գնելու կամ դրանք իրենց պորտֆելում պահելու համար։

1998 թվականի սեպտեմբերի 15-ին Microsoft-ը առաջ անցավ General Electric-ից, և առաջին անգամ ընկերության բաժնետոմսերը դարձան ամենաթանկը աշխարհում ։ American Business History Center ոչ առևտրային կազմակերպության տվյալների համաձայն ՝ General Electric-ը մի քանի տարի շարունակ առանց ընդհատումների զբաղեցնում էր առաջատարի դիրքը, իսկ հետո մի քանի տարի շարունակ առաջատարների ցուցակը գլխավորում էր Microsoft կորպորացիան: Այստեղից պարզ է երբ ընկերությունը հասնում է գագաթնակետին, այն հակված է այնտեղ մնալ ևս մի քանի տարի: Այդպես էր General Electric-ի և Microsoft-ի, ինչպես նաև ExxonMobil-ի և Apple-ի դեպքում:

Օրինակ, 2005-ի փետրվարին ExxonMobil-ը առաջ անցավ General Electric-ից, որից հետո նավթային ընկերության բաժնետոմսերը հաջորդ երկու տարիների ընթացքում աճեցին ևս 60%-ով, իսկ հաջորդ տասնամյակի ընթացքում՝ լրացուցիչ 75%-ով:

2011 թվականի օգոստոսին Apple-ը շրջանցեց ExxonMobil-ին: Առաջատար դիրքին նախորդող հինգ տարիների ընթացքում ընկերության բաժնետոմսերն աճել են մոտավորապես 500%-ով, ինչը տպավորիչ ցուցանիշ է: Այսպիսով, եթե պատմությունը շարունակվի, Nvidia-ի բաժնետոմսերը կարող են մնալ գագաթնակետում ևս մի քանի տարի և շարունակել թանկանալ:

Փորձագետները շատ դրական են գնահատում ընկերության հեռանկարները, և շատերը վերջերս բարձրացրել են իրենց բաժնետոմսերի նպատակային գները: Մասնավորապես, Rosenblatt Securities-ի վերլուծաբան Հանս Մոզեսմանը բարձրացրել է իր նպատակային գինը մեկ արժեթղթի համար 140 դոլարից մինչև 200 դոլար, ինչը Ուոլ Սթրիթում առավելագույն գնահատականն է: Այսպիսով, ընկերության շուկայական կապիտալիզացիան, ըստ նրա կանխատեսումների, կարող է կազմել մոտ 5 տրիլիոն դոլար։

Չնայած հսկայական չափսերին, Nvidia-ն շարունակում է աճել արագ տեմպերով: 2024 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, որն ավարտվել է ապրիլին, ընկերության եկամուտը կազմել է 26․04 միլիարդ դոլար, իսկ ճշգրտված շահույթը մեկ բաժնետոմսի համար կազմել է 6․12 դոլար ՝ գերազանցելով վերլուծաբանների միջին կանխատեսումները համապատասխանաբար 24․65 մլրդ դոլար և 5․59 դոլար:

Արհեստական ​​բանականության մեջ փողի անհագ հոսքը կարող է շարունակել աջակցել Nvidia-ի բաժնետոմսերին: Ինչպես վերջերս ասաց CFRA Research-ի վերլուծաբան Անջելո Զինոն, ընկերությունը հաջորդ տասնամյակի ընթացքում կդառնա մեր քաղաքակրթության ամենակարևորը մասը, քանի որ աշխարհն ավելի ու ավելի շատ է առաջնորդվում արհեստական բանականությամբ, և Nvidia-ի կողմից ստեղծված չիպերը կդառնան այս դարի ամենակարևոր գյուտը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69