Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 429.00+1.00 EUR SELL - 432.50-1.50
OIL:  BRENT - 71.43-2.95 WTI - 67.51-3.25
COMEX:  GOLD - 2696.00+0.40 SILVER - 32.23+0.12
COMEX:  PLATINUM - 1016.00+1.78
LME:  ALUMINIUM - 2611.50+2.88 COPPER - 10080.50+2.73
LME:  NICKEL - 16745.00-0.30 TIN - 32435.00+1.04
LME:  LEAD - 2137.00+1.93 ZINC - 3099.00+3.39
FOREX:  USD/JPY - 145.46+0.43 EUR/GBP - 1.1165+0.24
FOREX:  EUR/USD - 1.1165+0.24 GBP/USD - 1.3385+0.39
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42175.11+0.62 NASDAQ - 18190.29+0.60
STOCKS US: S&P 500 - 5745.37+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 39829.56+2.32 TOPIX - 2740.94+0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 20632.30+3.55 SSEC - 3087.53+2.89
STOCKS EUR:  FTSE100 - 8284.91+0.20 CAC40 - 7742.09+2.33
STOCKS EUR:  DAX - 19238.36+1.69
27/09/2024  CBA:  USD - 387.32-0.13 GBP - 518.62+0.21
27/09/2024  CBA:  EURO - 432.44+0.24
27/09/2024  CBA:  GOLD - 33170.68+17.52 SILVER - 404.46+7.77
Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը
26/06/2024 11:49
Կիսվել

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ucom ընկերության աջակցությամբ հուլիսի 4-ին տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը, որը նվիրված է թվային հնարավորություններին։

Գագաթնաժողովի նպատակն է թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայնացման մակարդակը, ինտեգրել մարզերը թվային փոխակերպման մեջ, թվայնացնել մարզային տնտեսության տարբեր ճյուղերը, խթանել թվային գործիքների կիրառումը և նպաստել պետական ու մասնավոր հատվածի համագործակցությանը։

Մարզային Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի կազմակերպումն ու դրա անցկացումը կունենա իր ազդեցությունը գրեթե բոլոր ոլորտների վրա (այդ թվում՝ գյուղատնտեսություն, տուրիզմ), քանի որ արդի պայմաններում բարձր տեխնոլոգիական լուծումներն անհրաժեշտ են բոլոր ոլորտների համար։

Ucom-ը ֆորումի շրջանակներում հանդես է գալիս որպես տեխնոլոգիական գործընկեր, իսկ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ կունենա ֆորումի ժամանակ և մասնակիցներին կներկայացնի իր փորձն ու տեսլականը։

«Ucom ընկերությունը տարիներ շարունակ աջակցում է Հայաստանում տեխնոլոգիական զարգացմանն ուղղված նախագծերին, և այս գագաթնաժողովին էլ մենք մեծ կարևորություն ենք տալիս։ Կոնկրետ այս Գյումրիում անցկացվող միջոցառումը նպատակ ունի խթանել մարզերում տեխնոլոգիաների զարգացումը, ու ես վստահ եմ, որ շուտով մարզերի մեր տաղանդավոր երիտասարդները մեծ ներդրում են ունենալու Հայաստանում տեխնոլոգիաների զարգացման մեջ», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Միջոցառման շրջանակներում կազմակերպվելու է էքսպո, որին մասնակցելու են թվային լուծումներ առաջարկող և կիրառող կազմակերպություններ։ Նաև նախատեսված են պանելային քննարկումներ՝ «Ստարտափները մարզերում», «Մարդկային կապիտալը մարզերում» և «Ներդրումները մարզերում» թեմաներով։

Միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։ Գործընկերներն են՝ «Յունիքոմփ», «EasyPay», «Սինոփսիս Արմենիա» ընկերությունները և ՀՀ ԲՏԱ նախարարությունը։

Միջոցառման օրակագին, խոսնակներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://silicon-mountains.org:

27/09/2024
դրամ
Դոլար (USD)
387.32
-0.13
Եվրո (EUR)
432.44
+0.24
Ռուբլի (RUR)
4.17
-0.01
Լարի (GEL)
142.02
-0.04
33170.68
+17.52
Արծաթ
404.46
+7.77