Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Դրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծը
27/06/2024 17:42
Կիսվել

Դրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծը

IDBank-ն ու Կենտրոնական բանկն ամփոփում են «Դրամ 30-30» նախագիծը։ Նախագիծը նպատակ ուներ սահմանամերձ գյուղերի բնակիչների ֆինանսական բարեկեցությունը բարձրացնել՝ ստեղծելով անհրաժեշտ նախապայմանները ֆինանսական գործարքների հարմարավետ և առավել սահուն կիրառման համար։

Մասնավորապես՝ նախագծի թիրախում էին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղը և Տավուշի մարզի Արծվաբերդ, Այգեհովիտ, Աչաջուր գյուղերը։ Նախագիծը հնարավորություն ընձեռեց նշված գյուղերի բնակիչներին օգտվելու թվային ծառայություններից և ստանալ անձնական ֆինանսները կառավարելու հմտություններ անմիջապես IDBank-ի և Կենտրոնական Բանկի թիմի ներկայացուցիչներից։

IDBank-ը նախագծի մասնակիցներին նվիրել էր անվճար բանկային քարտեր՝ փոխանցելով սիմվոլիկ գումար, որպեսզի նրանք արագ ու պրակտիկ տարբերակով սովորեին անհպում ու անկանխիկ վճարումներ կատարել։ Բացի այդ, մասնակիցներին հանձնվել էին ուղեցույցներ Idram&IDBank հավելվածից օգտվելու կանոններով, ինչն իր հերթին նպաստեց նրանց արագ ուսուցմանն ու թվային գործիքների արդյունավետ գործածմանը առօրյայում։

IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Բանկի համար արդյունքն ավելի քան գոհացուցիչ է։ «Փոքր քայլերով, բայց մեծ առաջընթաց կա՝ գյուղի 30 բնակիչ արդեն կարողանում է հեշտ ու արագ օգտվել Idram&IDBank հավելվածից ու կատարել բոլոր ֆինանսական գործարքներն անհպում, առանց տնից դուրս գալու, և, որ ամենակարևորն է, անվտանգ կերպով», – ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

Դուք ևս կարող եք կատարել Ձեր բոլոր ֆինանսական գործարքներն Idram&IDBank հավելվածով՝ միաժամանակ դառնալով բարեգործ, քանի որ յուրաքանչյուր վճարումից Idram-ն ու IDBank-ը մեկ դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01