
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐԸ «ՌԵՍՈ»-Ն Է
«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը, որը Սոցիալական փաթեթի շրջանակներում առողջության ապահովագրության ոլորտում առաջատար է, կարևորում է տվյալ ոլորտում իրազեկության բարձրացումը և պարբերաբար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` ուղղված աշխատակիցների և գործակալների գիտելիքների բարձրացմանը:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ՌԵՍՈ» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ փետրվարի 13-ին տեղի է ունեցել հերթական դասընթացը, որին մասնակցել է ավելի քան 70 գործակալ: Դասընթացը նպատակ է ունեցել ներկայացնել ընկերության կողմից մշակված Սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության նոր առաջարկները:
Վերջին մեկ ամսվա ընթացքում Սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության ուղղությամբ մասնագիտացել է ՌԵՍՈ-ի շուրջ 300 գործակալ: Կազմվել են շուրջ 5 տասնյակ մասնագիտացված խմբեր՝ ՀՀ և ԼՂՀ տարածքում գործող տարբեր կազմակերպությունների աշխատակիցների համար ներկայացման հանդիպումներ կազմակերպելու նպատակով: