Բիզնես

USD BUY - 389.50+0.50 USD SELL - 394.00+0.50
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 427.00+0.00
OIL:  BRENT - 72.16-0.22 WTI - 68.29-0.20
COMEX:  GOLD - 3028.20-0.31 SILVER - 33.53-0.71
COMEX:  PLATINUM - 980.40-0.69
LME:  ALUMINIUM - 2622.50-1.39 COPPER - 9855.50-0.82
LME:  NICKEL - 16057.00-1.39 TIN - 34489.00-2.44
LME:  LEAD - 2016.50-1.95 ZINC - 2928.00+0.33
FOREX:  USD/JPY - 149.31+0.02 EUR/GBP - 1.0814-0.18
FOREX:  EUR/USD - 1.0814-0.18 GBP/USD - 1.2918-0.20
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 41985.35+0.08 NASDAQ - 17784.05+0.52
STOCKS US: S&P 500 - 5667.56+0.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 37677.06-0.20 TOPIX - 2804.16+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 23689.72-2.19 SSEC - 3364.83-1.29
STOCKS EUR:  FTSE100 - 8646.79-0.63 CAC40 - 8042.95-0.63
STOCKS EUR:  DAX - 22891.68-0.47
21/03/2025  CBA:  USD - 392.54+0.28 GBP - 508.14+0.05
21/03/2025  CBA:  EURO - 425.47+0.02
21/03/2025  CBA:  GOLD - 38343.00+161.00 SILVER - 420.39-7.39
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2024թ. I եռամսյակ
15/07/2024 09:20
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2024թ. I եռամսյակ

2024թ. առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 4,029,663 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2023թ. չորրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվը նվազել է 1.1%-ով կամ 45,083-ով, իսկ 2023թ. առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3.9% կամ 151,435 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,772,807 է: 2023թ.  չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը կրճատվել է 1.14%-ով կամ 43,464 բաժանորդով, իսկ 2023թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3.85%-ով կամ 139,992 բաժանորդով։

2024թ. առաջին եռամսյակի դրությամբ Team Telecom-ի բջջային բաժանորդների թիվը կազմել է 1,036,288: 2023թ. չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.83%-ով կամ 8,651-ով, իսկ 2023թ. առաջին եռամսյակի համեմատ գրանցվել է աճ 6.67%-ով կամ 77,995 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 951,628 է։ 2023թ. չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 1.12%-ով կամ 10,764-ով, իսկ 2023թ. առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 9.03%-ով կամ 72,649 բաժանորդով:

2024թ. առաջին եռամսյակի դրությամբ Ucom ընկերության բջջային բաժանորդների թիվը կազմել է 696,479: 2023թ. չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 2,34%-ով կամ 16,672-ով, իսկ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 6.67%-ով կամ 43,523-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 585,751 է: 2023թ. չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը կրճատվել է 1.14%-ով կամ 12,105-ով, իսկ 2023թ․ համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 3.85%-ով կամ 48,503 բաժանորդով:

2024թ. առաջին եռամսյակի դրությամբ Viva-ի բջջային բաժանորդների թիվը կազմել է 2,296,896: 2023թ. չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.85%-ով կամ 19,760-ով, իսկ 2023թ. առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1.32%-ով կամ 29,917 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,235,428 է: 2023թ. չորրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.91%-ով կամ 19,760-ով, իսկ 2023թ․ առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.85%-ով կամ 18,840 բաժանորդով։

Կանխավճարային բաժանորդներ.

Ընդամենը՝ 3,226,469 (2023թ.-ի I եռ. համեմատ` +4.08% կամ +126,428): Viva` 2,032,170 բաժանորդ (+3.97% կամ +77,672), Team Telecom` 843,758 բաժանորդ (+8.89% կամ +68,852), Ucom` 350,541 բաժանորդ (+4.80% կամ +16,065):

Հետվճարային բաժանորդներ.

Ընդամենը՝ 692,466 (2023թ.-ի I եռ. համեմատ` +4.53% կամ +29,987): Viva՝ 264,726 բաժանորդ (-13.9% կամ -42,750), Ucom` 235,210 բաժանորդ (+14.65% կամ +30,064), Team Telecom` 192,530 բաժանորդ (+8.74% կամ +15,469):

Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ.

Ընդամենը՝ 2,907,618 (2023թ.-ի I եռ. համեմատ` +1.44% կամ +41,154): Viva՝ 1,772,609 բաժանորդ (+3.78% կամ +64,540), Team Telecom` 660,731 բաժանորդ (+15.20% կամ +87,202), Ucom` 474,278 բաժանորդ (-3.21% կամ -15,742):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների).

Ընդամենը՝ 256,856 (2023թ.-ի I եռ. համեմատ` +4.66 կամ +11,443): Ucom` 110,728 բաժանորդ ( -3.54% կամ -4,062), Team Telecom` 84,660 բաժանորդ (+3.11% կամ +2,557), Viva՝ 61,468 բաժանորդ (+20.71% կամ +10,547):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Viva` 1,365 դր. (2023թ.-ի I եռ. Համեմատ` +2.79% կամ +37 դր.), Ucom` 1363 դր. (+1.56% կամ +21 դր.), Team Telecom` 861 դր. (-18.39% կամ -194 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Viva` 3,324 դր. (2023թ.-ի I եռ. համեմատ` +17.04% կամ +484 դր.), Team Telecom՝ 2,943 դր. (+5.83% կամ +162 դր.), Ucom` 2,672 դր. (-10.0% կամ -297 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 1,829 դր. (2023թ.-ի I եռ. Համեմատ` -5.28% կամ -102 դր.), Viva՝ 984 դր. (-23.24% կամ -298 դր.), Team Telecom՝ 349 դր. (-18.65% կամ -80 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Viva՝ 588 րոպե (2023թ.-ի I եռ. համեմատ` -2.0% կամ -12ր.), Team Telecom  223ր. (-24.15% կամ -71ր.), Ucom 125ր. (+8.7% կամ +10ր.):

Հետվճարային բաժանորդներ. Viva՝ 633 րոպե (2023թ.-ի I եռ. համեմատ` +6.39% կամ +38ր.), Team Telecom` 291ր. (+21.76% կամ +52ր.), Ucom` 251ր. (+10.57% կամ +24ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 24,703ՄԲ (2023թ.-ի I եռ. համեմատ` -20.36% կամ -6,317ՄԲ), Viva՝ 7,009ՄԲ (-12.33% կամ -986ՄԲ), Team Telecom՝ 2,218ՄԲ (-37,68% կամ -1,341ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Viva` 104,711 (2023թ.-ի I եռ. համեմատ` +3.15% կամ +3,193), Team Telecom` 57,408 (+3.54% կամ +1,963), Ucom` 35,887 (-9.69% կամ -3,851):

Հետվճարային բաժանորդներ. Ucom՝ 12,154 (2023թ.-ի I եռ. համեմատ` -3.09% կամ -387), Viva` 13,844 (-47.83% կամ -12,692), Team Telecom` 9,132 (-10.70% կամ -10,226):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 7,685 (2023թ.-ի I եռ. համեմատ` +44.97% կամ +2,384), Team Telecom` 4,901 (-15.10% կամ -872), Viva` 4,686 (-66.67% կամ -,375):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Viva` 121,674 (2023թ.-ի I եռ. համեմատ` +1.11% կամ +1,338), Team Telecom` 70,568 (+4.08% կամ +2,768), Ucom` 53,967 (+19.35% կամ +8,751):

Հետվճարային բաժանորդներ. Viva` 16,641 (2023թ.-ի I եռ. համեմատ` +0.79% կամ +2,052), Team Telecom` 4,623 (+10.12% կամ +425), Ucom` 6,468 (+63.17% կամ +2,504):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Viva՝ 4,536 (2023թ.-ի I եռ. համեմատ` +82.61% կամ +2,052), Ucom` 12,797 (+96.33% կամ +6,279), Team Telecom` 2,731 (+0.15% կամ +4):

21/03/2025
դրամ
Դոլար (USD)
392.54
+0.28
Եվրո (EUR)
425.47
+0.02
Ռուբլի (RUR)
4.64
+0.00
Լարի (GEL)
141.59
+0.16
38343.00
+161.00
Արծաթ
420.39
-7.39