Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ինչո՞ւ Ուորեն Բաֆեթը աշխարհի ամենահարուստ մարդը չէ
16/07/2024 16:50
Կիսվել

Ինչո՞ւ Ուորեն Բաֆեթը աշխարհի ամենահարուստ մարդը չէ

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ուորեն Բաֆեթը, կարող էր լինել ամենահարուստը, եթե չլիներ 20 տարի առաջ նրա կայացրած կարևոր որոշումը: Ինչպես գրում է ամերիկյան Forbes-ը, նրա կարողությունն այսօր կարող էր կազմել 293 մլրդ դոլար, ինչը 41 մլրդ դոլարով ավելի է, քան մոլորակի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի կարողությունը։

Ուորեն Բաֆեթը զարմացրեց ամբողջ աշխարհին 2006 թ.-ին, երբ խոստացավ բաժանել իր գրեթե ամբողջ հսկայական կարողությունը: Այդ ժամանակից ի վեր Բաֆեթը բարեգործությանը նվիրաբերել է ավելի քան 55 միլիարդ դոլար Berkshire Hathaway-ի բաժնետոմսերով։ Forbes-ը Բաֆեթի կարողությունը գնահատում է 128․9 մլրդ դոլար։

Բայց ի՞նչ կլիներ, եթե Բաֆեթը, հավանաբար պատմության մեջ ամենամեծ բարերարը, որոշեր իրեն պահել Berkshire Hathaway-ի բոլոր բաժնետոմսերը:

Երբ Բաֆեթը պատմական հայտարարություն արեց 2006-ի ամռանը, նա ուներ A դասի 474,998 բաժնետոմսեր, որոնց արժեքը այդ ժամանակ կազմում էր մոտ 43 միլիարդ դոլար: Եթե նա այսօր էլ ունենար այս բոլոր բաժնետոմսերը, ապա կունենար 292 միլիարդ դոլար արժողությամբ արժեթղթեր: Եթե հաշվի առնենք B դասի բաժնետոմսերը և անձնական ներդրումները, ապա ևս 1 միլիարդ դոլար կավելանար նրա կարողությանը։

Եթե Ուորեն Բաֆեթը բարեգործությամբ չզբաղվեր, նա հեշտությամբ կդառնար երկրի ամենահարուստ մարդը: Նա քիչ էր հեռու 2021 թվականին սահմանված հարստության ռեկորդը գերազանցելուց, երբ Մասկի կարողությունը կարճ ժամանակով գերազանցեց 300 միլիարդ դոլարը։ Ենթադրաբար 293 միլիարդ դոլար կարողությամբ Բաֆեթը կարող էր գնել ամբողջ McDonald’s կորպորացիան, Coca-Cola-ի բոլոր բաժնետոմսերը կամ աշխարհի 50 ամենաթանկ մարզական թիմերից 50-ը։

Փոխարենը, Բաֆեթն աշխատում է իր հարստության ավելի քան 99%-ը բաժանել՝ միլիարդավոր դոլարներ նվիրաբերելով հինգ ընտրված հիմնադրամներին։ Ընդ որում նա ամեն տարի 5%-ով պակաս բաժնետոմս է նվիրում:«Ես և իմ ընտանիքը չենք հրաժարվի այն բանից, ինչի կարիքն ու ցանկությունը ունենք՝ 99 տոկոսով պահելով այս խոստումը»,-մի անգամ գրել է նա։ «Ես կշարունակեմ ապրել իմ կյանքով, որպեսզի ունենամ այն ​​ամենը, ինչ կցանկանայի կյանքում»:

Մոտ երկու տասնամյակ նվիրատվություններից հետո 93-ամյա ներդրողը Berkshire-ում իր մասնաբաժինը կրճատեց մինչև 207,963 A դասի բաժնետոմս, որի արժեքը հուլիսի 8-ի դրությամբ կազմում էր մոտ 128 միլիարդ դոլար: Նա նախատեսում է շարունակել նվիրատվություններ կատարել տարեկան հինգ հիմնադրամներին մինչև իր մահը: Բայց նոյեմբերի The Wall Street Journal-ին տված հարցազրույցում, նա հայտնել է իր որոշման մասին. այն, ինչ կմնա իր մահից հետո, գրեթե ամբողջությամբ կփոխանցվի իր երեխաների կողմից ղեկավարվող բարեգործական հիմնադրամին, այլ ոչ թե Գեյթսի հիմնադրամին, ինչպես նախկինում էին կարծում:

«Հասարակությունն իմ փողի կարիքն ունի», – գրել է Բաֆեթը, ով 1958 թվականից ի վեր ապրում է Օմահայում, Նեբրասկա նահանգի նույն համեմատաբար համեստ տանը, և հաճախ կանգ է առնում McDonald’s-ում ճաշելու և վճարում է իր մոտ եղած մանր գումարով:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75