Բիզնես

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.50+0.50
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 60.80-1.76 WTI - 57.32-1.27
COMEX:  GOLD - 4314.40-1.13 SILVER - 70.56-3.69
COMEX:  PLATINUM - 2137.00-1.47
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 156.81+0.35 EUR/GBP - 1.1713-0.50
FOREX:  EUR/USD - 1.1713-0.50 GBP/USD - 1.3456-0.35
STOCKS RUS:  RTSI - 1114.13-0.11
STOCKS US: DOW JONES - 48382.39-0.16 NASDAQ - 23235.63-1.02
STOCKS US: S&P 500 - 6858.47-0.68
STOCKS JAPAN:  NIKKEI - 50339.48-0.37 TOPIX - 3408.97-0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25854.60+0.86 SSEC - 3965.12+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9951.14+0.86 CAC40 - 8195.21+1.03
STOCKS EUR:  DAX - 24539.34+0.77
30/12/2025  CBA:  USD - 381.36-0.1 GBP - 515.6+0.74
30/12/2025  CBA:  EURO - 449.01+0.3
30/12/2025  CBA:  GOLD - 53177-1391 SILVER - 915.1+29.87
ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները 2024թ. I եռամսյակում կազմել են 22.07 մլրդ ՀՀ դրամ
16/07/2024 17:27
Կիսվել

ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները 2024թ. I եռամսյակում կազմել են 22.07 մլրդ ՀՀ դրամ

2024թ. առաջին եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 22,07 մլրդ դոլար ՀՀ դրամ։ 2023թ. նույն եռամսյակի ցուցանիշի համեմատ` 21,58 մլրդ ՀՀ դրամ, արձանագրվել է 2.26% կամ 487.25 մլն ՀՀ դրամ աճ։

Մասնավորապես, 2024 թվականի 1-ին եռամսյակում նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ Viva-ի եկամուտներն աճել են 638,74 մլն ՀՀ դրամով կամ 5.22%-ով և կազմել 12,86 մլրդ ՀՀ դրամ։ Team Telecom-ի եկամուտներն աճել են 50,6 մլն դրամով կամ 1.11%-ով և կազմել 4,63 մլրդ ՀՀ դրամ։ Ucom-ի գործառնական եկամուտները նվազել են 202,09 մլն ՀՀ դրամով կամ 4.23%-ով` կազմել 4,578 մլրդ ՀՀ դրամ։

2024 թվականի 1-ին եռամսյակում Viva-ի գործառնական ծախսերը կազմել են 6.414 մլրդ ՀՀ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 6.45 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 3.114 մլրդ դրամ։

Նույն ժամանակահատվածում Team Telecom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.101 մլրդ ՀՀ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 1.53 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 1.07 մլրդ դրամ։

Վերոնշայալ ժամանակահատվածում Ucom-ի գործառնական ծախսերը կազմել են 2.839 մլրդ ՀՀ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 1.73 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 1.56 մլրդ դրամ։

30/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.36
-0.1
Եվրո (EUR)
449.01
+0.3
Ռուբլի (RUR)
4.8711
-0.0421
Լարի (GEL)
141.54
-0.15
53177
-1391
Արծաթ
915.1
+29.87