Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը
16/07/2024 19:46
Կիսվել

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

Հուլիսի 14-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ցուցադրվել է «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի առաջին փակ ցուցադրությունը տեղի էր ունեցել հեղինակավոր բիենալեի բացառիկ իրադարձությունից ուղիղ 100 տարի անց՝ հունիսի 17-ին, Վենետիկի Ռամո դե լա Տանա 2124ա հասցեում գտնվող AKNEYE ֆիջիթալ տարածքում:

Հայաստանում կազմակերպված միջոցառմանը ներկա էին Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, Ֆասթ Մեդիայի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը, Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, Մարտիրոս Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանը, նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Էռնա Ռևազովան, հայտնի արվեստագետներ և մշակույթի գործիչներ:

Այս տարի առաջին անգամ մասնավոր-պետական համագործակցության արդյունքում AKNEYE նախագծի շնորհիվ Հայաստանն ունեցել է երկրորդ տաղավարը: Ֆասթեքսն օգնել է իրագործել ՀՀ պաշտոնական տաղավարը, ինչը շատ կարևոր է պետության և հասարակության համար, քանի որ Վենետիկի բիենալեն ամենակարևորն է ժամանակակից արվեստների ոլորտում:

Համատեղ ջանքերով իրականացված այս հիանալի նախագծին անդրադարձավ նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը. «100 տարին անցավ մի վայրկյանի պես. գուցե ընդհանուր ժամանակի և տարածության մեջ, բայց երբ մտովի պատկերացնում ես, թե այդ 100 տարվա մեջ ինչեր եղան և՛ Հայաստանում, և՛ աշխարհում, շատ լավ է, որ Հայաստանի Հանրապետությունն այսքան տարի անց կարողացավ ուժեր գտնել, և արվեստի մեկենասներն ու նախարարությունը կազմակերպեցին աշխարհի ամենահայտնի միջոցառումներից մեկում՝ Վենետիկի բիենալեում Հայաստանը 100 տարի հետո պատկերող այդ շատ գեղեցիկ միջոցառումը»:

Ելույթներին հաջորդեց մեկ դար առաջ Մարտիրոս Սարյանի ջանքերով Վենետիկի 14-րդ բիենալեին Հայաստանի մասնակցության մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը:

Միջոցառման ավարտին դաշնամուրի և կլարնետի ստեղծագործություններով են ներկայացել միջազգային մրցույթների դափնեկիրներ, ՀԲԸՄ մրցույթի Գրան պրիի հաղթողներ Էլեն Հարությունյանը և Ավագ Ավագյանը, ջութակահար Իվանե Եսայանը:

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31