Հայաստանում RUICHI-ի պաշտոնական ներկայացուցիչ Ucar Motors-ը բիզնեսին առաջարկում է էլեկտրական բեռնատար ու էներգախնայող լուծումներ
Ucar Motors-ը RUICHI-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ucar-ի միջոցով հայրենական գործարար համայնքին արդեն հասանելի են RUICHI էլեկտրական բեռնատարները՝ թեթև, հուսալի, շրջակա միջավայրի համար մաքսիմալ անվնաս, իսկ բիզնեսի համար մաքսիմալ արդյունավետ։
«2.5 տոննա զանգվածը գերազանցող բեռնատարները չեն կարող մուտք գործել Փոքր կենտրոն: RUICHI-ն համապատասխանում է օրենքի պահանջին, հետևաբար տնտեսվարող սուբյեկտներն իրենց ապրանքների տեղափոխման համար կարող են համարձակորեն ընտրել RUICHI-ի բեռնատարներից մեկը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Ucar Motors-ն է», – Ucar Motors-ի-ի գործառնական տնօրեն Էմմա Ալլախվերդյանը նաև խորհուրդ է տալիս օգտվել արտադրության խթանման պետական սուբսիդավորվող ծրագրից և էլեկտրական բեռնատարները գնել լավ պայմաններով, իսկ իրենց կողմից՝ պաշտոնական երաշխիքով:
Ucar Motors-ը սպառողին է առաջարկում ոչ միայն էլեկտրական բեռնատարներ, այլ նաև մարդատար մեքենաներ։
«Համագործակցում ենք Հայաստանում գործող գրեթե բոլոր բանկերի հետ և ունենք «ապառիկը տեղում» համակարգ: Ucar-ը բարելավել է լոգիստիկ ծառայությունները, որի շնորհիվ պատվիրված մեքենաները Հայաստան են հասնում 25-30 օրվա ընթացքում», – Ucar Motors-ի վաճառքի տնօրեն Կարեն Սանասարյանի փոխանցմամբ՝ ընկերությունը հաճախորդին գնված մեքենայի համար տրամադրում է երաշխիք՝ 3 տարի կամ 150 հազար կիլոմետր: Նաև զբաղվում են էլեկտրական մեքենաների սպասարկմամբ և պահեստամասերի վաճառքով:
Հայաստանում RUICHI-ի պաշտոնական ներկայացուցիչ Ucar Motors-ի կողմից առաջարկվող էլեկտրական բեռնատար ու էլեկտրական մարդատար մեքենաները կարելի է ձեռք բերել նաև արևային էներգետիկայի ոլորտում տարիների փորձ ունեցող Volta ընկերության եզակի նախագծի՝ Volta Zero-ի շրջանակում:
«Volta Zero-ն մեկ պատուհանից ամենը ձեռք բերելու հնարավորություն է անհատների ու բիզնեսի համար: Այն ներառում է արևային ֆոտովոլտային կայան, էլեկտրական ջեռուցման համակարգ, էլեկտրական լիցքավորիչ և էլեկտրական մեքենա: Բիզնեսի համար նախագծին միացնում ենք RUICHI-ի էլեկտրական բեռնատարները, որի պաշտոնական գործընկերը Հայաստանում Ucar Motors-ն է», – Volta-ի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Օֆելյա Սարգսյանը վստահեցնում է՝ նախագիծը մշակելիս հաշվի են առել, որ առաջարկվող լուծումները լիովին համապատասխանեն մեր բնակլիմայական պայմաններին ու տարածաշրջանային առանձնահատկություններին:
Volta Zero-ն է իսկական հնարավորություն է էներգախնայողությանը միտված այս նորարական լուծումների համախումբը մեկ տեղում մեկ մոտեցմամբ ստանալու համար: