Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 98.49-2.74 WTI - 89.38-7.34
COMEX:  GOLD - 4338.90-0.27 SILVER - 65.93+0.15
COMEX:  PLATINUM - 1818.10+1.50
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 157.61+0.12 EUR/GBP - 1.1429-0.37
FOREX:  EUR/USD - 1.1429-0.37 GBP/USD - 1.3317-0.46
STOCKS RUS:  RTSI - 861.92+1.90
STOCKS US: DOW JONES - 51863.69-0.36 NASDAQ - 27244.28+0.45
STOCKS US: S&P 500 - 7764.64+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10708.33-0.29 CAC40 - 8154.91+0.20
STOCKS EUR:  DAX - 25578.85+0.02
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Ինչպես են տեխնոլոգիաները հսկում մարդկանց և ինչի դա կհանգեցնի
23/07/2024 13:12
Կիսվել

Ինչպես են տեխնոլոգիաները հսկում մարդկանց և ինչի դա կհանգեցնի

Կյանքն այլևս ամբողջական չէ առանց տեխնոլոգիաների: Անօդաչու առաքիչները ապրանքներ են բերում: Նավիգատորներն ու ավտոպիլոտները օգնում են շրջել քաղաքում: Բայց օգնությունը շատ ոլորտներում աստիճանաբար դառնում է վերահսկողություն: Ամբողջ աշխարհում աճում է տեխնոլոգիաների կիրառումը: Այդ տեխնոլոգիաները հետևում են, թե որտեղ ենք մենք, ինչ տեղեկատվություն ենք ստանում, ում ենք գումար փոխանցում, ինչպես ենք աշխատում, արդյոք մեզ բավականաչափ լավ ենք զգում և արդյոք խախտում ենք օրենքը:

Այսպիսով, համավարակից հետո ամերիկացի գործատուների թիվը, որոնք օգտագործում են տեխնոլոգիաները աշխատողների գործողություններին և արտադրողականությանը հետևելու համար, 30%-ից հասել է 60%-ի: Դրանց թվում է Amazon-ը, որը AI-ի օգնությամբ չափում է պահեստի աշխատակիցների առաջադրանքների միջև ընկած ժամանակը և նույնիսկ տեղեկացնում պայմանագրի դադարեցման մասին: Հայտնի է, որ ռուսական խոշոր մանրածախ առևտրականները նույնպես ակտիվորեն ռոբոտացնում են պահեստները, այդ թվում՝ ձայնային տեխնոլոգիաների օգնությամբ, որոնք անընդհատ ուղեկցում են պահեստային անձնակազմին: HR ռոբոտացման միտումը կտարածվի բոլոր ոլորտների վրա, որտեղ կադրերի պակասը առանձնակի սուր է զգացվում:

IDram

Մինչև 2033 թվականը, ըստ FMI-ի գնահատականների, 16․1%-ով կաճի նաև դեմքի ճանաչման տեխնոլոգիաների համաշխարհային շուկան: Նրանց հնարավորությունները աստիճանաբար մոտենում են անսահմանին՝ սկսած մարդու հուզական վիճակի գնահատումից մինչև որոշակի ազգության մարդկանց նույնականացում (Huawei-ն արտոնագրել է նման տեխնոլոգիան Չինաստանում օգտագործելու համար): Ի դեպ, AI հսկողության համակարգերի հիմնական մատակարարները Չինաստանն ու ԱՄՆ-ն են, իսկ դրանց կիրառման 51%-ը բաժին է ընկնում ժողովրդավարական երկրներին:

Տեխնոլոգիան վերահսկում է ոչ միայն հանրային, այլև մարդկանց անձնական պահվածքը: Առայժմ այն գոյություն ունի կանխատեսող մոդելների տեսքով, բայց անշուշտ ապագայում գործնական կիրառություն կգտնի սոցցանցերի օգտատերերի շրջանում դեպրեսիայի նշանների և սուիցիդալ մտքերի ճանաչմաբ:

Տեխնոլոգիականացումը հանգեցնում է ոչ միայն վերահսկողության, այլև տնտեսական գործընթացներում մարդու մասնակի փոխարինմանը ռոբոտներով: Բայց կանխատեսելը, որ մարդիկ կազատվեն աշխատանքից, դեռ վաղ է:

Նախ, որքան էլ գիտական միտքը զարգանա, միևնույն է տնտեսության տեսանկյունից շատ խնդիրներ ավելի նպատակահարմար է՝ լուծվեն մարդու կողմից: Օգտակար հանածոները, որոնցից պատրաստվում են համակարգիչները, չվերականգնվող ռեսուրս են՝ ի տարբերություն մարդկանց:

Երկրորդ, նույնիսկ ամենազարգացած արհեստական բանականությունը երբեք չի դառնա տնտեսական ապրանքների սպառող: Միայն մարդը կարող է սպառել, և որպեսզի նա կարողանա ձեռք բերել ապրանքներ և ծառայություններ, պետք է ինչ-որ կերպ վաստակի:

Մեքենաների նկատմամբ գերագույն վերահսկողությունը կմնա մարդու ձեռքերում, բայց քչերին հասանելի կլինի:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84