Բիզնես

USD BUY - 396.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 423.00-1.00
OIL:  BRENT - 72.49-0.62 WTI - 68.61+0.67
COMEX:  GOLD - 2648.80-0.94 SILVER - 30.63-1.51
COMEX:  PLATINUM - 944.30-0.79
LME:  ALUMINIUM - 2594.00-0.19 COPPER - 9010.50+0.09
LME:  NICKEL - 15903.00-1.00 TIN - 28913.00+2.56
LME:  LEAD - 2072.50+0.75 ZINC - 3103.00+1.60
FOREX:  USD/JPY - 150.57+0.55 EUR/GBP - 1.0522-0.50
FOREX:  EUR/USD - 1.0522-0.50 GBP/USD - 1.2688-0.38
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38513.02+0.80 TOPIX - 2714.72+1.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19550.29+0.65 SSEC - 3363.98+1.13
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
02/12/2024  CBA:  USD - 397.88+3.24 GBP - 505.55+4.71
02/12/2024  CBA:  EURO - 418.65+1.83
02/12/2024  CBA:  GOLD - 33912.60+392.89 SILVER - 392.72+11.26
Արտաքին գովազդը 8k.am-ի միջոցով՝ բիզնեսների առաջխաղացման նոր հնարավորություն
20/07/2024 10:15
Կիսվել

Արտաքին գովազդը 8k.am-ի միջոցով՝ բիզնեսների առաջխաղացման նոր հնարավորություն

Ավելի քան երկու տարի առաջ մուտք գործելով արտաքին գովազդի շուկա՝ 8k.am հարթակը ոչ միայն թվայնացրեց արտաքին գովազդի պատվիրման ողջ գործընթացը, այլև առաջխաղացման նոր հնարավորություններ ընձեռեց ոլորտի բիզնեսներին։ Հարթակը տեխնոլոգիական նորագույն լուծումների կիրառմամբ արտաքին գովազդի պատվիրումը գովազդատուների համար դարձրեց արագ, պարզ և արդյունավետ։ Այս պահին հարթակում առկա են Հայաստանի տարածքում գտնվող գրեթե բոլոր ինչպես արտաքին, այնպես էլ ներքին (մոլերում, մարզասրահներում, օդանավակայաններում, կայարաններում տեղադրվող) գովազդային կրիչները, որոնցից ցանկացածը կարելի է պատվիրել՝ 0% միջնորդավճարով։

«Հայաստանյան շուկայում իր տեսակով եզակի 8k.am-ը իրականություն դարձրեց մեկ քլիքով արտաքին գովազդ պատվիրելու տեսլականը։ Առաջատար տեխնոլոգիաների կիրառումը թույլ տվեց ստեղծել մի հարթակ, որը արտաքին գովազդի պատվիրումը դարձրեց դյուրին և արագ թե՛ գովազդատուների և թե՛ արտաքին գովազդի ծառայություններ մատուցող ընկերությունների համար»,- նշում է հարթակի հիմնադիր-տնօրեն Սամվել Սինանյանը։ 

8k.am-ի միջոցով գովազդ պատվիրած ընկերություններից մեկը, գնահատելով այն, նշում է, որ մեկ հարթակում գտնելով քաղաքի գրեթե բոլոր արտաքին գովազդի վահանակները, որոշել են պատվիրել սքրոլեր՝ ընկերության պաստառով։ Գովազդի պաստառում ներառելով պրոմո կոդ՝ բիզնեսին հաջողվել է չափել գովազդի արդյունավետությունը։ Արդյունքներն այնքան գոհացնող են, որ արդեն մի քանի ամիս շարունակ ընկերությունը երկարաձգում է սքրոլերի տեղադրման պայմանագիրը։ 

8k.am-ը նաև խորքային փոփոխություններ բերեց շուկայում՝ առաջարկելով մրցակցային հավասար պայմաններ արտաքին գովազդի պատվերներ ընդունող ընկերություններին։ Հաճախ գովազդային քիչ թվով կրիչներ ունեցող ընկերությունները պատվերներ չեն ստանում մեծ բիզնեսներից, որոնք նախընտրում են դիմել այնպիսի ընկերությունների, որոնք առաջարկում են հարյուրավոր գովազդային կրիչներ՝ այդպիսով խուսափելով մի քանի ընկերությունների հետ կապ հաստատելու, պայմանները քննարկելու և համաձայնության գալու ժամանակատար գործընթացներից։ Այսպիսով, արտաքին գովազդով զբաղվող փոքր ընկերությունները տուժում են մրցակցային պայմաններում։ Այստեղ է, որ 8k.am-ն առաջարկում է արդյունավետ լուծում, քանի որ այն բաց է բոլոր քանակի կրիչներ առաջարկող ընկերությունների առջև և հարթակի միջոցով գովազդի պատվիրման գործընթացը հավասարապես արագ է և հեշտ բոլորի համար։

Հարթակի հիմնադիր Սամվել Սինանյանը նկատում է․ «Գովազդ պատվիրողները 8k.am-ում կարող են տեսնել տարբեր ընկերությունների առաջարկած կրիչները, դիտել մանրամասներ կրիչների մասին և ապա որոշել, թե որ հասցեում և որքան ժամանակով են ցանկանում գովազդ տեղադրել։ Բոլոր կրիչների պատվիրման դեպքում հարթակում աշխատում է միևնույն թվայնացված գործընթացը։  Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում պատվիրատուն կարող է կայքում տեսնել, թե արդյոք հաստատվել է հարցումը գովազդ տրամադրող ընկերության կողմից»։ 

Արտաքին գովազդը մարքեթինգային կարևոր գործիք է, որի շնորհիվ հաջողությամբ կարելի է իրականացնել բրենդի տեսանելիության բարձրացում, վաճառքների աճ և նոր հաճախորդների ներգրավում։ Սակայն հաճախ բիզնեսները հրաժարվում են այս միջոցից՝ պատվիրման գործընթացի ժամանակատար և բարդ լինելու պատճառով։ Այս խնդիրը ևս լուծում է 8k.am հարթակը՝ ապահովելով անխափան կապը գովազդատուի և գովազդի պատվերներ ընդունող կազմակերպության միջև։ Այլևս հարկավոր չէ երկար փնտրել համապատասխան կրիչ, կապ հաստատել գովազդը տրամադրող ընկերության հետ, կրիչների և դրանց պատվիրման պայմանների վերաբերյալ հարցումներ իրականացնել, իմանալ գները և այլն։ 8k.am-ում կարելի է գտնել մանրամասն տեղեկատվություն կրիչների մասին՝ այդ թվում դրանց տեսակի, արժեքի և ընտրված ժամանակահատվածում հասանելիության մասին։ 

Հարթակի գործիքակազմը հեշտացնում է կրիչների որոնման գործընթացը, որի արդյունքում պատվիրատուն կարող է րոպեների ընթացքում գտնել հարմար վահանակը։ Կայքում ներդրված ինտերակտիվ քարտեզի և 360° նկարահանման ծառայության շնորհիվ գովազդատուն կարող է կրիչի գտնվելու վայրի և հարակից տարածքում առկա տարբեր հանրային նշանակության կառույցների մասին լիարժեք պատկերացում կազմել։ Իսկ արտաքին գովազդի պատվերներ ընդունող ընկերությունները հարթակում առկա բազմաֆունկցիոնալ աշխատասենյակում կարող են  հեշտությամբ ստեղծել կրիչներ և հաստատել պատվերները, պահպանել բոլոր փաստաթղթերը և պայմանագրերը։

Կարևորելով տվյալների դերը բիզնեսների համար՝ 8k.am-ը նաև հստակ չափում է արտաքին գովազդի արդյունավետությունը՝ հաշվելիության ծառայության շնորհիվ։ Իրական ժամանակում կատարվող մոնիթորինգի արդյունքում համակարգը հաշվում է վահանակի տարածքում մարդկային և տրանսպորտային հոսքերի քանակը։ Սա օգնում է բիզնեսներին կանխատեսել գովազդի արդյունքները և նպատակային տնօրինել գովազդի համար նախատեսված բյուջեն։

Հարթակի հետ համագործակցության հաջողության գրավականներից մեկն էլ թիմի հետ արդյունավետ համագործակցությունն է․ «Հարթակի աշխատակազմը միշտ պատրաստ է աջակցել գործընկերներին թե՛ տեխնիկական հարցերում և թե՛ արտաքին գովազդի համար մարքեթինգային լուծումների ընտրության գործում»,- նշում է հարթակի հիմնադիրը:

02/12/2024
դրամ
Դոլար (USD)
397.88
+3.24
Եվրո (EUR)
418.65
+1.83
Ռուբլի (RUR)
3.74
+0.08
Լարի (GEL)
138.39
-2.68
33912.60
+392.89
Արծաթ
392.72
+11.26