Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով
22/07/2024 18:22
Կիսվել

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Ամերիաբանկը կնքել են համաձայնագիր, որն Ամերիաբանկին հնարավորություն է տալիս ՎԶԵԲ-ից ՀՀ դրամով միջոցներ ներգրավել առևտրի ֆինանսավորման համար։ Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում ստորագրված առաջին և առայժմ միակ նման համաձայնագիրն է։ Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի այս նոր համագործակցության նպատակն է ընդլայնել Ամերիաբանկի հնարավորությունները` աջակցելու միջազգային առևտրով զբաղվող հայկական ձեռնարկություններին և առաջարկելու կայուն և տեղայնացված ֆինանսավորման լուծումներ։

Ըստ կնքված համաձայնագրի, ՎԶԵԲ-ը կաջակցի ՀՀ դրամով առևտրի ֆինանսավորման գործարքներին՝ Ամերիաբանկի կողմից ֆինանսավորվող ներկրողների և արտահանողների համար նվազեցնելով արտարժութային ռիսկերը և բարձրացնելով ֆինանսական կանխատեսելիությունը։ Համատեղելով իրենց փորձն ու ռեսուրսները՝ ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկը նպատակ ունեն խթանել Հայաստանի տնտեսական աճը և կայունությունը տարածաշրջանում:

«Ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ Ամերիաբանկը հայաստանյան շուկայում առևտրի ֆինանսավորման նոր հնարավորություններ և լուծումներ է առաջարկում: ՎԶԵԲ-ի անգնահատելի աջակցությունը, գործիքների և ռեսուրսների լայն շրջանակը մեծապես նպաստել  են միջազգային առևտրի խթանմանը։ Այժմ մենք հպարտ ենք լինել առաջինը Հայաստանում, ով ստորագրել է վերականգնվող վարկային գծի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին այս համաձայնագիրը, որը մեզ հնարավորություն է տալիս հայկական դրամով միջոցներ ներգրավել տեղական արտահանողների և ներմուծողների բիզնեսը խթանելու համար: Սա ավելի քան համահունչ է Հայաստանի տնտեսության մեջ շարունակական ներդրումներ կատարելու մեր ռազմավարությանը», – նշում է Ամերիաբանիկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«Մենք շատ ուրախ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանում մեր վաղեմի գործընկերներից մեկի՝ Ամերիաբանկի հետ, որի բաժնետիրական կազմում մենք վերջերս վերահաստատեցինք մեր հանձնառությունը: ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում հայկական դրամով կնքված այս նոր համաձայնագիրը կօգնի տեղական ձեռնարկություններին էլ ավելի մեծ հաջողությամբ զբաղվել միջազգային առևտրով` չենթարկվելով արտարժույթի փոխարժեքի տատանումների ռիսկերի: Կարծում ենք, որ դա մեծ օգուտ կբերի տեղական ձեռնարկություններին և կնպաստի տարածաշրջանում առևտրային գործունեության ակտիվացմանը», – նշում է ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Ֆրենսիս Մալիժը:

Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի համագործակցությունն Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում սկսվել է 2010 թվականին: Այդ պահից ի վեր կնքվել են առևտրի ֆինանսավորման գործարքներ, որոնց նպատակն է աջակցել բարձր աճ գրանցող տնտեսական ոլորտներին, այդ թվում` ՏՏ-ին, շինարարությանը, էներգետիկային և արտադրությանը, միաժամանակ խթանելով արտաքին առևտուրը:

2013թ. Ամերիաբանկն առաջինը հայկական բանկերից ստացավ հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում, ինչը բանկին հնարավորություն տվեց տեղական արտահանողների համար ավելի մատչելի դարձնել առևտրի ֆինանսավորման գործիքները, ինչպիսիք են ակրեդիտիվները և բանկային երաշխիքները: Բացի այդ, Ամերիաբանկը բազմիցս արժանացել է Առևտրի խթանման ծրագրի «Տարվա գործարք» ամենամյա մրցանակին, որը շնորհվում է ֆինանսական հաստատություններին` ակտիվ և արդյունավետ առևտրի ֆինանսավորման գործառնությունների և հաջողված միջազգային գործընկերության համար:

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am: Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69