Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ALCATEL ONE TOUCH 985D ՍՄԱՐԹՖՈՆԸ
27/02/2013 12:27
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ALCATEL ONE TOUCH 985D ՍՄԱՐԹՖՈՆԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Alcatel One Touch 985D սենսորային հեռախոսի վաճառքի մեկնարկի մասին:

Alcatel One Touch 985D սենսորային հեռախոսն աշխատում է ОС Android օպերացիոն համակարգով, ֆոտոխցիկի լուծաչափն  է 5 ՄՊ` ավտոֆոկուսի և տեսա-հեռարձակման հնարավորությամբ, ունի ճակատային տեսախցիկ` տեսազանգեր և տեսազրույց վարելու համար: Dual SIM տարբերակը թույլ է տալիս օգտվել լրացուցիչ քարտի հնարավորությունից: Սմարթֆոնի 3,5-դույմանոց էկրանն ունի Multitouch ֆունկցիա: Կապի ստանդարտներն են` GSM Quad band, UMTS, HSPA, Wi-Fi b/g/n, Bluetooth 4.0: Սմարթֆոնը հագեցած է էլեկտրոնային կողմնացույցով, G-սենսորով: Հիշողությունը` 150 ՄԲ է մինչև 32 ԳԲ ավելացնելու հնարավորությամբ: Ունի Mp3-նվագարկիչ և FM-ռադիո: Երաշխիքային ժամկետը մեկ տարի է:

Միանալով «Սուպերմիքս» կանխավճարային սակագնային փաթեթին` ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել այս սմարթֆոնը 69.960 դրամով, որից 34 980 դրամը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին: Այդ գումարը բաժանորդը կարող է օգտագործել բջջային կապի ցանկացած ծառայության համար:

«ԱրմենՏել» ընկերության նոր առաջարկը միավորում է բազմաֆունկցիոնալ սմարթֆոնը մեր առաջատար սակագնային փաթեթի հետ: Հաճախորդը փաստացիորեն ձեռք է բերում հեռախոս կես գնով, իսկ հեռախոսի հաշվին առկա նախնական հաշվեկշիռը և սմարթֆոնի մուլտիմեդիա հնարավորությունները թույլ կտան մեր բաժանորդներին լիարժեք զգալ Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների հարմարավետությունը»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6