Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«Ռեալը» դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլային ակումբը՝ տարեկան ավելի քան 1 միլիարդ եվրո եկամուտով
26/07/2024 16:45
Կիսվել

«Ռեալը» դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլային ակումբը՝ տարեկան ավելի քան 1 միլիարդ եվրո եկամուտով

Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհուրդը, որի նիստը կայացել է հուլիսի 23-ին, պատրաստել է 2023-2024 ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ակումբի գործառնական եկամուտը (չհաշված խաղացողների տրանսֆերները) այս ժամանակահատվածում կազմել է 1.073 մլրդ եվրո՝ 2022/23 ֆինանսական տարվա համեմատ ավելանալով 230 մլն եվրոյով (27%) ։ Այսպիսով, Մադրիդի «Ռեալը» դարձել է առաջին ֆուտբոլային ակումբը, որի եկամուտը մեկ մրցաշրջանում գերազանցել է 1 մլրդ եվրոն:

«Այս ժամանակահատվածում (2023/24), չնայած այն հանգամանքին, որ մեր մարզադաշտը լիովին շահագործման չի հանձնվել, ակումբին հաջողվել է գերազանցել 1 միլիարդ եվրոյի շեմը գործառնական եկամուտով մինչև հիմնական միջոցների վաճառքը: Սա աննախադեպ ցուցանիշ է ցանկացած ֆուտբոլային ակումբի համար։ Աճ է նկատվել բիզնեսի բոլոր ուղղություններում, բացառությամբ հեռարձակումների իրավունքների, որտեղ Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանում ստացված եկամուտներն ավելի ցածր են եղել, քան 2022/23 մրցաշրջանում»,-ասվում է «Ռեալի» հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Ռեալի» շահույթը մինչև տոկոսները, հարկերը, ամորտիզացիան կազմել է 156․3 մլն եվրո: Զուտ շահույթը կազմել է մոտ 16 մլն եվրո, ինչը 32%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից (12 մլն եվրո): Ակումբի մաքուր կարողությունը 2024 թվականի հունիսի 30-ի դրությամբ գնահատվում է 574 միլիոն եվրո։

Հիմնական ասպեկտը, որը հաշվի կառնվի 2024/25 ֆինանսական տարում, կլինի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ավարտը: Նշվում է, որ խաղադաշտում ակումբը մտադիր է շարունակել ամրապնդել և զարգացնել իր մարզական մոդելը, որն ուղղված է ինչպես ֆուտբոլում, այնպես էլ բասկետբոլում մշտական հաջողությունների հասնելուն: «Այս առումով ամենաուշագրավ ասպեկտը Կիլիան Մբապեի հետ պայմանագրի ստորագրումն է ֆուտբոլային թիմում՝ սկսած 2024/25 մրցաշրջանից», – ասվում է հայտարարության մեջ:

2024 թվականին Forbes-ը «Ռեալին» դասել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցուցակի առաջին հորիզոնականում: Ակումբը գնահատվում է 6․6 մլրդ դոլար: «Ռեալը» երրորդ տարին անընդմեջ պահպանում է առաջատարի դիրքը այս վարկանիշում: Երկրորդ տեղում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (6․55 մլրդ դոլար): Երրորդ տեղում է «Բարսելոնան» (5.6 մլրդ դոլար): Բացի այդ, «Ռեալը» գլխավորել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդների վարկանիշը Brand Finance խորհրդատվական ընկերության վարկածով: Իսպանական ակումբի բրենդի արժեքը գնահատվում է 1․8 մլրդ դոլար։

2023/24 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» դարձավ Իսպանիայի առաջնության հաղթող: Մադրիդյան ակումբը նաև նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը և Չեմպիոնների լիգան։ «Ռեալը» ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում կմրցի նաև Եվրոպա լիգայի հաղթող «Ատալանտայի» հետ: Խաղը կկայանա օգոստոսի 14-ին Վարշավայի «Ազգային մարզադաշտում»:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69