Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Apple-ը հետաձգել է արհեստական բանականության գործառույթների գործարկումը
31/07/2024 13:13
Կիսվել

Apple-ը հետաձգել է արհեստական բանականության գործառույթների գործարկումը

Apple-ը ծրագրել է գործարկել Apple Intelligence-ի արհեստական բանականության գործառույթները մինչև հոկտեմբեր՝ ծրագրային ապահովման թարմացումների հետ միասին: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Արհեստական բանականության հիմքով նոր գործիքները կհայտնվեն iOS 18-ի և iPadOS 18-ի՝ սեպտեմբերին նախատեսված թողարկումից մի քանի շաբաթ անց: Միևնույն ժամանակ, ծրագրային ապահովման մշակողները հասանելիություն կստանան Apple Intelligence-ին և iPad OS 18.1 բետա տարբերակների շրջանակներում այս շաբաթ:

AI ֆունկցիոնալ թողարկման ռազմավարությունը տիպիկ չէ, քանի որ սովորաբար ընկերությունը չի թողարկում հաջորդ թարմացման փորձնական տարբերակը մինչև նախորդ թարմացման հրապարակային թողարկումը:

Հունիսի 10-ին Cupertino-ում WWDC 2024 շնորհանդեսի ժամանակ Apple-ը հայտարարեց Apple Intelligence-ի մասին՝ նշելով, որ արհեստական բանականությունը կհայտնվի iOS 18-ում, iPadOS 18-ում և macOS Sequoia-ում iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max, iPad և Mac սարքավորումներում: iPhone 15-ը և նախորդ սերունդների սմարթֆոնները չեն ստանա այս գործառույթը:

IDram

Գործակալությունը նշում է, որ Apple-ի նոր ծրագիրը ենթադրում է Apple Intelligence-ի բացակայությունը iPhone 16-ի առաջին մոդելներում: Մի քանի շաբաթ անց կպահանջվի ծրագրային ապահովման թարմացում՝ արհեստական բանականության հասանելիություն ստանալու համար:

Apple Intelligence-ը ներառում է մի շարք AI գործառույթներ, ինչպիսիք են ծանուցումների առաջնահերթությունը, վեբ կայքերի ամփոփումը և ձայնային հուշագրերը, գրելու բարելավման գործիքները, Siri-ի թարմացումը և OpenAI-ի ChatGPT ինտեգրումը:

Bloomberg-ը նշում է, որ նույնիսկ OS-ը մինչև iOS 18.1 և iPad OS 18.1 թարմացնելուց հետո Apple Intelligence-ի ոչ բոլոր գործառույթներն անմիջապես հասանելի կդառնան: Siri-ի ամենակարևոր փոփոխություններից մի քանիսը տեղի կունենան ավելի ուշ՝ տարեվերջին կամ 2025-ի առաջին կեսին:

Հիշեցնենք, որ Apple Intelligence-ը ԵՄ-ում չի գործարկվի 2024 թվականին՝ «կարգավորիչ անորոշության պատճառով»:

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացել էին նաև արհեստական բանականությունը Vision Pro խառը իրականության ականջակալին ինտեգրելու մասին:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11