Բիզնես

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
Սևան Ստարտափ Սամմիթ 2024-ը ամփոփեց իր արդյունքները
31/07/2024 11:35
Կիսվել

Սևան Ստարտափ Սամմիթ 2024-ը ամփոփեց իր արդյունքները

«Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա ոչ ֆորմալ վրանային բիզնես ֆորումը, 7 օրյա բովանդակալից քննարկումներից, արդյունավետ մենթորային հանդիպումներից և ակտիվ ժամանցային ծրագրերից հետո, ամփոփեց իր արդյունքները։

Սամմիթի շրջանակում դասախոսություններով հանդես եկան տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մասնագետներ, մենթորներ և ստարտափների հիմնադիրներ։ Սամմիթը հյուրընկալեց հայտնի փորձագետների, ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների և ստարտափերների։

«Սևան Ստարտափ Սամմիթ 2024»-ին մասնակցում էին մոտ 150 ստարտափներ և 250-ից ավել բանախոսներ աշխարհի շուրջ 40 երկրներից, այդ թվում՝ Կանադայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Իրանից, Քենիայից, Լիտվայից, Նիգերիայից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Թաիլանդից, Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից, Հայաստանից և այլ երկրներից։ Սամմիթի մասնակիցների և այցելուների թիվը գերազանցեց 10,000-ը։

Փակման արարողությանը ամփոփվեցին starter և booster ծրագրերի արդյունքները և հրապարակվեցին հաղթողների անունները: Հիշեցնենք, որ Սամմիթի գաղափարի գեներացման և կայացման փուլում գտնվող ստարտափների համար իրականացվել է հատուկ մշակված ինկուբացիոն ծրագիր, իսկ զարգացման փուլում գտնվող ստարտափների համար իրականացվել է միկրոաքսելերացիոն կրթական ծրագիր, որը վարում էին Սիլիկոնյան հովտից ժամանած Nexus Partners-ի և Antler-ի ներկայացուցիչները և Techstars-ի` աշխարհի ամենամեծ աքսելերացիոն ծրագրի, հիմնադիրը:

Այս տարի Սևան Ստարտափ Սամմիթի շրջանակներում անցկացվել են ևս 3 միջացառումներ` Energy Transition and Entrepreneurship Summit-ը, Sevan EV Rally 2024-ը և Sevan Agritech Summit-ը։ Վերջինս նույնպես ամփոփեց իր արդյուքները, որի հաղթող ճանաչվեց Hoviv թիմը Հայաստանից։

Starter ծրագրում, որում ընդգրկված էին գաղափարի փուլում գտնվող և ստարտափի կայացման ուղղությամբ արդեն աշխատանք կատարած թիմերը, հաղթող ճանաչվեց Orion E-Mobility ստարտափը։

Booster ծրագրին մասնակցել են արդեն շուկայում ներկայություն ունեցող կամ այնտեղ մուտք գործել պատրաստվող ստարտափներ, և հաղթող ճանաչվեց Lioncharge ստարտափը։

Միջոցառման շրջանակում «Թրիփլ Էս» վենչուրային ֆոնդը ներդրում կատարեց StarsHunt ստարտափում։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը և ներդրումների թիվը գերազանցեց 100,000 ԱՄՆ դոլարը:

Booster

1 – Lioncharge – Հնդկաստան

2 – Labadvance – Ռուսաստան

3 – 1st app – Թաիլանդ

Starter

1 – Orion E-Mobility – Ֆրանսիա

2 – Hoviv – Հայաստան

3 – Laser Shield – Հայաստան

Մինչ օրս Սիսայդ Ստարտափ Սամմիթ նախագծի 11 միջոցառումներին ներգրավվել են մոտ 45,000 մասնակիցներ՝ աշխարհի շուրջ 60 երկրներից: Ավելի քան 1500 ստատափ ընկերություններից շատերը գրանտային մրցանակներ են ստացել շուրջ 550 000 ԱՄՆ դոլարի հասնող մրցանակային ֆոնդից։ Նախագծի շրջանակներում կատարված ներդրումների և ներդրումային պայմանավորվածությունների ընդհանուր թիվը գերազանցում է 5 միլիոն ԱՄՆ դոլարը։

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21