Բիզնես

USD BUY - 370.00+0.00 USD SELL - 373.00-0.50
EUR BUY - 432.00-1.00 EUR SELL - 438.00-1.50
OIL:  BRENT - 103.39+5.32 WTI - 94.48+5.92
COMEX:  GOLD - 4732.50-0.46 SILVER - 77.89+1.31
COMEX:  PLATINUM - 2042.20-1.62
LME:  ALUMINIUM - 3557.50-0.20 COPPER - 13275.00-0.54
LME:  NICKEL - 18250.00+0.73 TIN - 50684.00-0.02
LME:  LEAD - 1974.00+0.61 ZINC - 3408.50-1.09
FOREX:  USD/JPY - 159.48+0.08 EUR/GBP - 1.1696-0.36
FOREX:  EUR/USD - 1.1696-0.36 GBP/USD - 1.3483-0.19
STOCKS RUS:  RTSI - 1159.98-0.40
STOCKS US: DOW JONES - 49490.03+0.69 NASDAQ - 24657.57+1.64
STOCKS US: S&P 500 - 7137.90+1.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 59585.86+0.40 TOPIX - 3744.99-0.67
STOCKS CHINA:  HANG SENG - 26163.24-1.22 SSEC - 4106.26+0.52
STOCKS EUR:  FTSE100 - 10476.46-0.21 CAC40 - 8156.43-0.96
STOCKS EUR:  DAX - 24194.90-0.31
22/04/2026  CBA:  USD - 372.38-0.21 GBP - 503.38-0.03
22/04/2026  CBA:  EURO - 437.55-0.65
22/04/2026  CBA:  GOLD - 57189-473 SILVER - 945.87-4.13
2013Թ.-Ը ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱԳԵՑԱԾ ԿԼԻՆԻ ՆՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՈՒ ԾՐԱԳՐԵՐՈՎ
06/03/2013 12:36
Կիսվել

2013Թ.-Ը ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱԳԵՑԱԾ ԿԼԻՆԻ ՆՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ ՈՒ ԾՐԱԳՐԵՐՈՎ

2013 թվականը տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների և տեխնոլոգիական հայության համար հագեցած կլինի նոր միջոցառումներով ու ծրագրերով:  Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը` տեխնոլոգիական հայությանը համախմբելու, մարդկանց ուշադրությունը ոլորտի նկատմամբ սևեռելու և Հայաստանը տեխնոլոգիական զարգացած երկիր դարձնելու նպատակով այս տարի նախատեսվում է իրականացնել նոր միջոցառումներ՝ տարբեր տարիքային խմբերի համար:  

Միությունն այս տարի շեշտադրում է հատկապես տեխնոլոգիաների կիրառումն այլ ոլորտներում: Այդ նպատակով կազմակերպվելու է «Բիզնես Ինովացիոն ֆորումը», որը տեղի կունենա նոյեմբերի 8-10-ը, Դիլիջանում: Առաջին անգամ կազմակերպվող այս միջոցառման նպատակն է մեկտեղել բարձր տեխնոլոգիական ոլորտի գործարարներին և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների ղեկավարներին` ձևավորելով բիզնես հարթակ, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների, շփումների, ծրագրային ներկայացումների և հանգստի համատեղման միջոցով կձևավորվեն նախադրյալներ բիզնեսի արդյունավետության բարձրացման համար: Միջոցառման ընթացքում արծարծվող հիմնական թեմաներից կլինեն` էֆեկտիվ բիզնեսի կազմակերպման առանձնահատկությունները Հայաստանում, բիզնես միջավայրի բարելավման օրենսդրական, վարչարարական և կազմակերպչական խնդիրները, տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության տարբեր ոլորտներում:

Տեխնոլոգիաների կիրառմանն է նվիրված լինելու նաև ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որն էլ կկայանա հունիսի 21-22-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում` «Թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագրով: Ակնկալվում է` ֆորումը կունենա 50 մասնակից կազմակերպություն և ավելի քան 1500 այցելու: Արդեն երկու տարի է, ինչ ֆորումի աջակիցն է «ԱրմենՏել» ընկերությունը: 

Այս տարի հատուկ ուշադրություն կդարձվի կրթության ոլորտին: Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ԱՆԵԼ) օրինակով` կստեղծվի լաբորատորիաների համախումբ, որն ուղղված կլինի ծրագրավորման և այլ ՏՀՏ գիտելիքների զարգացմանը: Նախատեսվում է, որ վերոհիշյալ ծրագրերի արդյունքում 2 տարի անց տեխնոլոգիական ոլորտում կարտադրվեն բարձր որակավորմամբ 3000-4000 մասնագետներ:

2013 թվականին ԻՏՁՄ-ն շարունակելու է նաև իր ջանքերն ուղղված տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը: Այս նպատակի իրագործմանն է նվիրված տասնօրյա ամառային «ԴիջիՃամբար» միջոցառումը, որը նախատեսված է նորարարական գաղափարներ ունեցող և դրանք իրականություն դարձնել ցանկացող 18-30 տարեկան երիտասարդների համար: Միջոցառման մեկնարկը կլինի սույն թվականի հուլիս ամսին:

Առանձին ուշադրություն է դարձվելու հատկապես երիտասարդների ինտեգրմանը ռոբոտաշինության ոլորտ: Այս նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ, նախաձեռնվում են մի շարք մրցույթներ և ծրագրեր: Մասնավորապես, հուլիսին կկայանան «Իրեր տարբերակող ռոբոտ» և «Ական փնտրող ռոբոտ» մրցույթների եզրափակիչ փուլերը, որոնց  գրանցումն արդեն սկսվել է, իսկ մայիսին կկայանա «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը: 

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստանի և   Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի հետ համագործակցությամբ,  այս տարի նախատեսում է ստեղծել ռոբոտաշինության խմբակներ Հայաստանի 50 դպրոցներում և արդեն իսկ նախագծել է ուսումնական խմբակի համար նախատեսված ռոբոտի կոմպլեկտ: Դպրոցական խմբակներում դասընթացները կսկվեն 2013թ.-ի սեպտեմբերից: Ծրագրի շրջանակներում` հունիս-հուլիս ամիսներին, նախատեսվում է նաև համապատասխան դպրոցների ուսուցիչների վերապատրաստում:  

Բացի այդ, ոոբոտատեխնիկայի նկատմամբ հետաքրքրության մակարդակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է նաև անցկացնել «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների մրցույթ-փառատոն: Մարտի 1-ից մինչև հունիսի 1-ը ցանկացողները կարող են գրանցվել, ներկայացնել իրենց գաղափարները, վերածել ինժեներական նախագծերի և ներկայացնել մրցույթի ժյուրիին: Հետագայում կընտրվեն լավագույն 5-8 կոնցեպտներ, որոնց հավաքման նպատակով երիտասարդներին կտրամադրվեն մասեր: Վերջնական արդյունքները կցուցադրվեն ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում:

Ռոբոտաշինության զարգացման նպատակով միությունը նախատեսում է ևս մեկ ծրագիր` ռոբոտատեխնիկայի լաբորատորիա, որը տեղակայված կլինի Պոլիտեխնիկ հենակետային վարժարանում: Այն կլինի ընդհանուր ռոբոտատեխնիկայի դասավանդման կենտրոն Երևանի բոլոր դպրոցների աշակերտների, ուսանողների և այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են սովորել ռոբոտատեխնիկա: Լաբորատորիայի շրջանակներում կանցկացվեն սխեմաների նախագծման, ծրագրավորման, մեխանիկայի և մեխատրոնիկայի, կոնտրոլերների ծրագրավորման, սենսորների հետ աշխատանքի և այլ մասնագիտական վարժանքներ: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2013թ.-ի մարտի կեսերից:

Հոկտեմբերի 4-6-ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում կկայանա «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը կրող 9-րդ միջազգային տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսը: Նախատեսվում է, որ այս տարի ցուցահանդեսը կունենա 26.000 այցելու (անցած տարվա 24.000-ի փոխարեն) և 150 մասնակից ընկերություն (նախորդ տարվա 120-ի փոխարեն): 

4 անգամ տարվա ընթացքում կհամախմբվեն և ոլորտի շահերի պաշտպանությանն ուղղված խնդիրները կքննարկեն, լուծումներ կառաջարկեն տեխնոլոգիական ոլորտի ղեկավարներն ու պետական մարմինների ներկայացուցիչները  «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի շրջանակներում:

Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնությունն այս անգամ էլ կկայանա հոկտեմբեր ամսին, որի գրանցումը կսկվի ապրիլի 13-ին: Նախատեսվում է այս տարի առաջնության շրջանակներում ունենալ 50 նախագիծ: Առաջնության համակազմակերպիչն է «Օրանժ Արմենիա» ընկերությունը:

ԻՏՁՄ-ն կհամակարգի նաև միջազգային միջոցառումներ և ծրագրեր: Այս տարի ևս Միությունը կկազմակերպի և կհամակարգի հայկական տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները մասնակցությունը Վրաստանում կայանալիք ամենամյա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI), ինչն էլ կնպաստի Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացմանը` որպես հուսալի և արդյունավետ միջավայր ներդրողների համար,  կապահովի «Made in Armenia» բրենդի առաջխաղացումը և այլն:

Հաջորդ միջազգային համագործակցությունն այս տարի կլինի Հոլանդիայի Էկոնոմիկայի նախարարության CBI նոր ծրագիր շրջանակներում, ինչը հնարավորություն կտա մուտք գործել Եվրոպական Միության, ԱՊՀ և տարածաշրջանային շուկաներ:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը նախատեսել է նաև ստեղծել հայկական ինժեներական շտեմարան: Այստեղ կընդգրկվեն մասնագետներ սփյուռքից և Հայաստանից, ովքեր կցանկանան մասնակցել հայկական տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը և՛ հենց մեր երկրում և՛ երկրի սահմաններից դուրս:  

Նշենք նաև, որ 2013 թվականին միության ուշադրության ներքո կլինեն նաև տեխնոլոգիական ոլորտի շահերի պաշտպանությանը նվիրված մի շարք խնդիրներ, որոնցից են էլեկտրոնային առևտուրը, տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացները և այլն: Շահերի պաշտպանության ծրագրերի իրականացման գործընթացում միությանն աջակցում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանը:

Միության հիմնական գործընկերը տեխնոլոգիական զարգացման գործում հանդիսանում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը:

22/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.38
-0.21
Եվրո (EUR)
437.55
-0.65
Ռուբլի (RUR)
4.9558
-0.0094
Լարի (GEL)
138.46
-0.01
57189
-473
Արծաթ
945.87
-4.13