
Նոր համաշխարհային բրենդ Հայաստանում
«Բիզնես 24»-ին հասած տեղեկությունների համաձայն` հերթական պրեմիում դասի բրենդն է գալիս Հայաստան։ Խոսքը հյուրանոցային ոլորտի համաշխարհային առաջատար բրենդերից մեկի մասին է: Հետաքրքրական է, որ խոշոր՝ մոտ 90 միլիոն դոլարի ներդրումային ծրագիրն իրագործվելու է մայրաքաղաքից դուրս՝ ամենայն հավանականությամբ Հայաստանի հանգստյան գոտիներից մեկում։ Օգոստոսի 22-ին սպասվում է պաշտոնական հայտարարություն։ Սա ոգևորիչ է, քանի որ ցանկացած մարզում այսպիսի մեծածավալ ծրագրի իրագործումը կխթանի տուրիզմի զարգացմանը, կստեղծի հավելյալ աշխատատեղեր և կմեծացնի Հայաստանի տուրիստական գոտիների հաճախելիությունն աշխարհում։ Այս նախագծի բոլոր մանրասները պարզ կլինեն արդեն պաշտոնական հայտարարությունից հետո: