Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 87.21-11.64 WTI - 81.55-8.69
COMEX:  GOLD - 4074.50-0.81 SILVER - 58.47-0.32
COMEX:  PLATINUM - 1613.60-2.27
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.74-0.06 EUR/GBP - 1.1376+0.08
FOREX:  EUR/USD - 1.1376+0.08 GBP/USD - 1.3301-0.14
STOCKS RUS:  RTSI - 895.16+2.39
STOCKS US: DOW JONES - 52210.08+0.51 NASDAQ - 24932.08-0.18
STOCKS US: S&P 500 - 7413.18+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10781.75+0.42 CAC40 - 8406.06+0.40
STOCKS EUR:  DAX - 25361.03+1.04
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
Viva. Անսահմանափակ YouTube՝ ամսական 3000 դրամով
16/08/2024 14:24
Կիսվել

Viva. Անսահմանափակ YouTube՝ ամսական 3000 դրամով

YouTube, Facebook, Instagram, WhatsApp, Telegram, Viber, TikTok. այս հավելվածներն ամենապահանջվածն են Viva-ի «Y» հետվճարային սակագնային պլանի բաժանորդների կողմից: Առավել շատ ինտերնետ օգտագործվում է տեսանյութեր դիտելու համար, և թրաֆիկի զգալի մասը բաժին է ընկնում YouTube-ին: Ցանկում առաջին տեղը զբաղեցնող YouTube-ն աշխարհով մեկ նույնպես տարբեր տեսանյութեր դիտելու, ստեղծելու, տարածելու ամենատարածված սթրիմինգային հարթակն է՝ ավելի քան 2.6 միլիարդ ակտիվ օգտատերով:

Աշխարհում YouTube-ից օգտվողների շուրջ 21%-ը 25-ից 34 տարիքային խմբի ներկայացուցիչներն են: «Y» հետվճարային սակագնային պլանի դեպքում՝ բաժանորդների այդ նույն՝ 25-ից 34 տարիքային խմբի ներկայացուցիչները կազմում է օգտվողների շուրջ 20%-ը. առկա է տոկոսային գրեթե նույն հարաբերակցությունը: Սակայն, «Y» հետվճարային սակագնային պլանի դեպքում տարիքային ամենամեծ խումբը 35-ից 44 տարեկաններն են, որոնք շուրջ 34 % են կազմում:

Հատկապես երիտասարդների համար անսահմանափակ YouTube-ն իդեալական հնարավորություն է՝ YouTube-յան սեփական ալիքի ու բովանդակության առաջխաղացման համար:

Բաժանորդների նախասիրությունները հաշվի առնելով՝ «Y» հետվճարային սակագնային պլանի բաժանորդների համար Viva-ն YouTube-ը դարձրել է անսահմանափակ, այսինքն՝ YouTube-ից հնարավոր է օգտվել՝ առանց սակագնային պլանի շրջանակում տրամադրվող հիմնական ինտերնետ փաթեթը սպառելու: Ավելացել է նաև հիմնական փաթեթում ներառված ինտերնետի ծավալը. ամսական 30 ԳԲ՝ նախկին 20 ԳԲ-ի փոխարեն:

Սակագնային պլանի ամսավճարը մնում է անփոփոխ` 3000 դրամ, իսկ հաճախորդին տրվող հնարավորություններն առավել շատ և ճկուն:

«Մենք միշտ գնահատում ենք հաճախորդների կարիքները, վերլուծում դրանք և առաջարկում ենք լուծումներ: Viva-ի ծառայությունները հենց այդպես են դառնում շուկայում լավագույն առաջարկը: Թեև կանխատեսելի էր, սակայն նաև թվերի տեսքով արտահայտված՝ YouTube-ից օգտվելու պահանջարկը գերազանցում է սոցիալական հարթակներում շփման համար նախատեսված այլ հավելվածների պահանջարկը», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ըստ հանրային կարծիքի ուսումնասիրության՝ Հայաստանում YouTube-ից օգտվում է մեդիա բովանդակություն սպառողների ավելի քան 60%-ը: Սա նույնպես ցույց է տալիս, որ YouTube-ի պահանջարկն ավելին է, քան տարածված մյուս հավելվածների հանդեպ հետաքրքրությունը: Առաջին եռամսյակի համեմատությամբ՝ 2024թ. երկրորդ եռամսյակում արձանագրվել է YouTube-ից օգտվողների կտրուկ աճ, և այս միտումը շարունակական է: Այս ուսումնասիրությունը կարևոր է՝ հաճախորդներին անհրաժեշտ և մատչելի սակագնային փաթեթներ առաջարկելու համար:

Եվ այսպես, «Y» հետվճարային սակագնային պլանի բաժանորդները այսուհետ կարող են օգտվել YouTube-ից՝ առանց հիմնական ինտերնետ փաթեթը սպառելու, ինչպես նաև ստանալ նախկինից ավելի շատ՝ 30 ԳԲ ծավալով ինտերնետ:

Լինել տեղեկացված, դիտել ժամանցային հաղորդումներ, երաժշտություն լսել, ստեղծել կամ սպառել մեդիաբովանդակություն, մասնակցել տեսաուսուցման… Յուրաքանչյուրը կարող է ընտրել YouTube-ից օգտվելու՝ իր նախընտրելի տարբերակը: Ամսավճարն անփոփոխ է՝ 3000 դրամ:

Viva. ինտերնետը քո շուրջը

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03