Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Սաուդյան Արաբիայի արքայազնը և Twitter-ի նախկին գործադիր տնօրենը սեփական բաժնեմաս ունեն X-ում
22/08/2024 15:36
Կիսվել

Սաուդյան Արաբիայի արքայազնը և Twitter-ի նախկին գործադիր տնօրենը սեփական բաժնեմաս ունեն X-ում

Իլոն Մասկի X ընկերությունը (նախկինում՝ Twitter) հրապարակել է ներդրողների իր ցուցակը, որում ներառված են Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդ բեն Թալալ Ալ Սաուդը և Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, օգոստոսի 20-ին դատարանը X-ից պահանջել է բացահայտել ընկերության ներդրողների ցուցակը, որոնք 2022-ի հոկտեմբերին օգնել են Մասկին 44 միլիարդ դոլարով ձեռք բերել կորպորացիան: Դա պայմանավորված է նրանով, որ X-ի նախկին աշխատակիցները բողոքում էին Մասկի կողմից ընկերությունը գնելուց հետո հոնորարների պատշաճ չվճարումից:

IDram

Անկախ լրագրող Ջեյքոբ Սիլվերմանը դատարանին խնդրել է հանրայնացնել ներդրողների մասին տեղեկությունները: Նա ասել է, որ «մարդիկ իրավունք ունեն իմանալու, թե ում է պատկանում մի ընկերություն, որը մեծ դեր է խաղում ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում հասարակական կարծիքի ձևավորման գործում»:

Ընդհանուր առմամբ՝ WP-ի կողմից ձեռք բերված ցուցակում թվարկված է X-ում բաժնետոմսեր ունեցող գրեթե 100 ֆիզիկական և իրավաբանական անձ:

Հիշեցնենք՝ 2022 թվականի հոկտեմբերի 27-ին Մասկը կնքեց Twitter-ի գնման գործարքը 44 միլիարդ դոլարով: Դրանից անմիջապես հետո նա աշխատանքից ազատեց ընկերության մի շարք աշխատակիցներ, այդ թվում՝ գործադիր տնօրենին և ֆինանսական տնօրենին: Ինչպես երևում է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի տվյալների բազայում տեղադրված փաստաթղթերից, Մասկը ցրել է նաև տնօրենների խորհուրդը և դարձել ընկերության միանձնյա ղեկավարը:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88