Բիզնես

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.50+0.50
EUR BUY - 408.00-2.00 EUR SELL - 414.00-5.00
OIL:  BRENT - 73.10-0.16 WTI - 70.19+0.09
COMEX:  GOLD - 2622.90-1.42 SILVER - 29.89-3.11
COMEX:  PLATINUM - 926.90-1.62
LME:  ALUMINIUM - 2528.50-2.94 COPPER - 9028.50-0.27
LME:  NICKEL - 15508.00-2.23 TIN - 29116.00+0.07
LME:  LEAD - 1981.50-1.42 ZINC - 2995.00-3.25
FOREX:  USD/JPY - 155.26+1.06 EUR/GBP - 1.0377-1.13
FOREX:  EUR/USD - 1.0377-1.13 GBP/USD - 1.2582-0.88
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42326.87-2.58 NASDAQ - 19392.69-3.56
STOCKS US: S&P 500 - 5872.16-2.95
STOCKS JAPAN:  NIKKEI - 38813.58-0.69 TOPIX - 2713.83-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 19752.51-0.56 SSEC - 3370.03-0.36
STOCKS EUR:  FTSE100 - 8199.11+0.05 CAC40 - 7384.62+0.26
STOCKS EUR:  DAX - 20242.57-0.02
19/12/2024  CBA:  USD - 394.91+0.29 GBP - 499.13-2.67
19/12/2024  CBA:  EURO - 410.98-3.29
19/12/2024  CBA:  GOLD - 33463.93+15.70 SILVER - 385.41+0.86
Չինական ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան աճել է ևս մեկ երրորդով
26/08/2024 11:55
Կիսվել

Չինական ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան աճել է ևս մեկ երրորդով

Չինական ավտոմեքենաների մատակարարումների ծավալը դեպի Ռուսաստան աճել են 33%-ով։ Այս տարվա հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Չինաստանից ՌԴ է ներմուծվել ավելի քան 540,000 մարդատար ավտոմեքենա, այդ թվում՝ միկրոավտոբուսներ՝ սրահում առավելագույնը 9 տեղով: Դա մեկ երրորդով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, գրում է ՏԱՍՍ-ը։ Մեքենաների ընդհանուր արժեքը նույնպես բարձրացել է ուղիղ մեկ երրորդով՝ հասնելով 7․51 միլիարդ դոլարի։

Ռուսաստանը առաջին տեղում է նաև ներմուծման ֆինանսական ծավալով։ Այս ցուցանիշով նրան հաջորդում է Բելգիան՝ զգալի տարբերությամբ։ 2024 թվականի անցած յոթ ամիսների ընթացքում Բելգիա են ներմուծվել 4․38 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ չինական ավտոմեքենաներ։

Հաջորդը Բրազիլիան է՝ 3․26 միլիարդ ցուցանիշով, որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (3․18 միլիարդ) և Մեքսիկան (2․79 միլիարդ):

Հուլիսին, սակայն, Չինաստանից Ռուսաստան ավտոմեքենաների հոսքը փոքր-ինչ նվազել է։ Մեկ ամսում արտահանվել է 91․7 հազար մեքենա, ինչը 7․4%-ով պակաս է հունիսի ցուցանիշից։ Դրանց ընդհանուր արժեքը կազմել է 1․3 միլիարդ դոլար։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականին Չինաստանը արտահանել է 5․38 միլիոն մարդատար ավտոմեքենա, հաշվարկել են GTA-ում։ Նրանցից ավելի քան 814,000-ն ուղարկվել է Ռուսաստան։ Գնով համաշխարհային մատակարարումներն աճել են 74%-ով՝ հասնելով 77․64 միլիարդ դոլարի։ ՌԴ-ին բաժին է ընկել 11․6 մլրդ-ը։

Օգոստոսի սկզբի տվյալներով Ռուսաստանում գործում է 54 ավտոբրենդ Չինաստանից՝ 42-ով ավելի, քան 2022 թվականին։ Նրանց շարքում կա 255 մոդել, ինչը 6․7 անգամ ավելին է, քան երկու տարի առաջ: Այնուամենայնիվ, տեսականին հավերժ չի աճի, ասում են դիլերները։ Շուկայական պայմանները կդժվարանան, և արտադրողները, ովքեր չեն դիմանա նոր մարտահրավերներին, ստիպված կլինեն հեռանալ:

19/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.91
+0.29
Եվրո (EUR)
410.98
-3.29
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.07
-0.08
33463.93
+15.70
Արծաթ
385.41
+0.86