Toyota-ն ու BMW-ն դաշինք են ստեղծում․ սպասվում է ջրածնային հեղափոխություն
Toyota-ն ու BMW-ն միավորվել են ջրածնային տեխնոլոգիաների զարգացման նպատակով։
Նրանք պատրաստվում են ամրապնդել իրենց գործընկերությունը վառելիքային տարրերով ավտոմեքենաների մշակման գործում. հայտնում է Reuters-ը: Սպասվում է, որ հաջորդ շաբաթ ընկերությունները կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, իսկ համագործակցության նոր մակարդակի մասին պաշտոնապես կհայտարարեն սեպտեմբերի 5-ին:
Այս գործընկերությունը կարող է կարևոր քայլ լինել ջրածնային տեխնոլոգիաների զարգացման գործում, որը երկու ընկերություններն էլ դիտարկում են որպես հեռանկարային ուղղություն ավտոարդյունաբերության ապագայի համար: Երկու հսկաների համատեղ ջանքերը կարող են արագացնել ջրածնային տեխնոլոգիաների ներդնումը և դրանք ավելի մատչելի դարձնել:
Չնայած Toyota-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել տեղեկատվությունը, գործընկերային հարաբերությունների նոր մակարդակը ընկերությունների հաջողված համագործակցության տրամաբանական շարունակությունն է, որը մեկնարկել էր մի քանի տարի առաջ: