Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Nvidia-ի եկամուտները գերազանցում է բոլոր կանխատեսումները
30/08/2024 10:12
Կիսվել

Nvidia-ի եկամուտները գերազանցում է բոլոր կանխատեսումները

Nvidia-ի եկամուտը երկրորդ եռամսյակում աճել է 122%-ով և կազմել 30․04 մլրդ դոլար՝ կանխատեսված 28․7 մլրդ դոլարի փոխարեն: Շահույթն ավելի քան կրկնապատկվել է՝ հասնելով 16․59 մլրդ դոլարի։

Չիպեր արտադրողը ներկայացրել է 2024 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքները: Տվյալների կենտրոնի եկամուտը տարեկան կտրվածքով աճել է 154%-ով և կազմել 26․3 մլրդ դոլար, ինչը կազմում է ընդհանուր եկամտի 88%-ը:

Երրորդ եռամսյակի ընդհանուր եկամուտը, ըստ արտադրողի կանխատեսումների, պետք է կազմի 32․5 միլիարդ դոլար, որոշ վերլուծաբաններ ենթադրում էին, որ այն կարող է հասնել 37․9 միլիարդ դոլարի։

Չորրորդ եռամսյակում Nvidia-ն ակնկալում է «մի քանի միլիարդ դոլարի եկամուտ» ստեղծել Blackwell AI նոր չիպերի մատակարարումից, սակայն խոստովանում է, որ բախվել է արտադրական բարդությունների:

IDramNvidia-ն այսօր էլ մնում է AI-ի զարգացման դարաշրջանի գլխավոր «շահառուներից» մեկը՝ վերահսկելով AI համար թողարկվող միկրոչիպերի շուկայի 70-95%-ը: Նրա արտադրանքը գնում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Google, Microsoft, Amazon, OpenAI և Meta:

Սակայն գնալով մրցակցությունն ուժեղանում է, ավելի ու ավելի շատ «հզոր» չիպեր են արտադրվում ինչպես AMD-ի, այնպես էլ Intel-ի կողմից: Վերոնշյալ վերազգային կորպորացիաները ևս մշակում են իրենց լուծումները՝ Nvidia-ից ավելի քիչ կախվածություն ունենալու համար:

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսին Nvidia-ի շուկայական կապիտալիզացիան պատմության մեջ առաջին անգամ գերազանցեց 3 տրիլիոն դոլարը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88