Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
EasyPay-ը ներկայացնում է ռուսական T-Bank-ից Հայաստան դրամական փոխանցումներ ստանալու հնարավորություն
02/09/2024 17:40
Կիսվել

EasyPay-ը ներկայացնում է ռուսական T-Bank-ից Հայաստան դրամական փոխանցումներ ստանալու հնարավորություն

Ռուսաստանից Հայաստան easywallet-ով դրամական արագ փոխանցումներ ստանալու մասին նորությունները շարունակվում են։ Այս անգամ արդեն հնարավոր է փոխանցումներ ստանալ T-Bank-ից (նույն ինքը՝ նախկինում հայտնի Tinkoff Bank-ից) easywallet հաշվին հեռախոսահամարի միջոցով։

Ըստ բանկի կողմից որոշված սահմանաչափերի՝ ամսական մինչև 20 000 ռուբլու չափով փոխանցումները առանց միջնորդավճարի են։ Անվճար սահմանաչափը գերազանցելու դեպքում փոխանցողից գանձվում է 1% միջնորդավճար ավելացված գումարից։ Օրինակ՝ եթե օգտատերը փոխանցել է 20 000 ռուբլի և փոխանցման օրից սկսած 30 օրվա ընթացքում փոխանցում է ևս 10 000 ռուբլի, միջնորդավճարը գանձվում է 10 000 ռուբլու 1%-ի չափով և կազմում է 100 ռուբլի։ Առանց միջնորդավճարի ավելի մեծ չափի փոխանցումների համար T-Bank-ն ունի առաջարկ։

T-Bank-ի հավելվածի օգտատերը կարող է կատարել օրական առավելագույնը 20 փոխանցում՝ յուրաքանչյուրը 50-ից 150 000 ռուբլու միջակայքում։ Իսկ փոխանցումների ամսական սահմանաչափն է 5 000 000 ռուբլին։

easywallet հաշվին փոխանցում կատարելու համար T-Bank-ի օգտատերը պետք է՝

  1. T-Bank-ի հավելվածում անցնի «Платежи» բաժին, ապա «Перевод по телефону» բաժնում սեղմի մուտքագրման տողի վրա։
  2. Բացված էջում երկրների ցանկից ընտրի Հայաստանը և մուտքագրի ստացողի հեռախոսահամարը կամ ընտրի համապատասխան կոնտակտը։
  3. Բանկերի ցանկից ընտրի easywallet։
  4. Մուտքագրի գումարի չափը ռուբլով կամ դրամով: Ընթացիկ փոխարժեքը կլինի տեսանելի։
  5. Վերջում սեղմի «Перевести» կոճակը։

easywallet-ի օգտատերը անմիջապես կտեսնի փոխանցումը իր հաշվին։

T-Bank-ի հավելվածից Հայաստան փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է ներբեռնել easywallet, գրանցվել և նույնականանալ, կցել բանկային քարտ կամ բացել անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21