Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Մի դրամի ուժը՝ «Մունք» տեխնոդպրոցին
06/09/2024 18:01
Կիսվել

Մի դրամի ուժը՝ «Մունք» տեխնոդպրոցին

«Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա շահառուն Արեն Մեհրաբյան հիմնադրամն էր։  Իդրամի և IDBank-ի կողմից հիմնադրամին է փոխանցվել 4.135․630 ՀՀ դրամ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի արոտավայրերի խնդիր ունեցող տնային տնտեսություններին աջակցելու նպատակով։

Հայտնի է նաև սեպտեմբեր ամսվա շահառու հիմնադրամի անունը․ տարվա ամենակրթական ամսվա ողջ հասույթն այս անգամ փոխանցվելու է 2022-ին Արցախում ստեղծված «ԵՍ» կրթական հիմնադրամի «Մունք» տեխնոդպրոցին, որը երեխաներին ապահովում է տեխնոլոգիական կրթությամբ արդեն Հայաստանում։ Դպրոցը գործում է Տաշիր, Վանաձոր և Կապան  քաղաքներում, սակայն նպատակ կա մասնաճյուղեր ստեղծել ՀՀ այլ մարզերում ևս։

IDBank-ի և Իդրամի Հաղորդակցման և ԿՍՊ ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ չափազանց կարևոր է այն աշխատանքը, որն իրականացրել է տեխնոդպրոցն Արցախում՝ հատկապես շրջափակման փուլում։ «Օգնել երեխաներին կտրվել ծանր իրականությունից, ստանալ կրթություն և զինվել գիտելիքով՝ իսկապես մեծ գործ է։ Իսկ այսօր, երբ տեխնոդպրոցը գործում է ՀՀ-ում, մեծ հեռանկարներ ու հնարավորություններ են ստեղծված ոչ միայն արցախցի, այլև Հայաստանի բոլոր երեխաների համար։ Աջակցելով նման նախագծերի՝ IDBank և Իդրամ ընկերությունները վերահաստատում են իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկի՝ կրթության, ինչպես նաև թվային գրագիտության բարձրացմանը մեր երկրում», – նշում է Տաթևիկ Վարդևանյանը։

«Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանը նշում է․ «Որպեսզի երիտասարդները հնարավորությունների բացակայության պատճառով չլքեն մարզերը, մենք պետք է լավագույն հնարավորությունները տանենք մարզեր: Այս պահին շատ կարևոր է, որպեսզի «Մունք» տեխնոդպրոցը կարողանա ապահովել իր 400 շահառուների շարունակական կրթությունը և ծրագրում ներգրավի Սյունիքի և Լոռու մարզերի 10 համայնքների 100-ից ավել նոր դիմորդների»։

«Մի դրամի ուժի» բարի գործերին միանալու համար շատ բան պետք չէ․ ընդամենը կատարե՛ք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am, banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը։ Ի դեպ՝  Իդրամով QR անհպում վճարումները հասանելի են 22․000 վաճառակետերում և 1000-ից ավել առցանց խանութներում։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2