Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Fastex-ն իրականացրել է Web3 դասընթաց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համար
16/09/2024 10:56
Կիսվել

Fastex-ն իրականացրել է Web3 դասընթաց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համար

Fastex-ը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատակիցների համար իրականացրել է սեմինար-դասընթաց, որի շրջանակում ոլորտի մասնագետները կիսվել են Web3-ի իրենց գիտելիքներով և փորձով: Դասընթացի շրջանակում խոսնակները ներկայացրել են ոլորտային կարևոր թեմաներ և պատմել բլոկչեյն տեխնոլոգիաների հիմնական դրույթների, օրենդրական կարգավորումների նախագծերի, կիբեռանվտանգության ռիսկերի, ապակենտրոնացված հավելվածների և կրիպտո ոլորտի մասին, ինչպես նաև պատասխանել են մասնակիցների հարցերին։

Հաշվի առնելով այն, որ «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված է հաճախորդների շահերի պաշտպանության նպատակով Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելը, հետևաբար, այս ոլորտում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատակիցների գիտելիքների և հմտությունների բարելավումը կարևոր դեր կունենա կրիպտոակտիվների ոլորտում գործերի հետագա քննության ժամանակ։

Կողմերը կարևորել են պարբերաբար նմանատիպ նախաձեռնություններ իրականացնելու անհրաժեշտությունը:

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը հանդիսանում է վեճերի այլընտրանքային լուծման ինքնուրույն ձև: Հաշտարարի մասնագիտական գործունեությունը ֆիզիկական անձանց և միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ֆինանսական կազմակերպությունների դեմ ներկայացվող պահանջների արագ, արդյունավետ, անվճար քննությունը և լուծումն է:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12