Բիզնես

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 427.00+0.00
OIL:  BRENT - 79.70+2.57 WTI - 75.87+2.36
COMEX:  GOLD - 2662.00-0.02 SILVER - 31.65-1.40
COMEX:  PLATINUM - 977.60-1.36
LME:  ALUMINIUM - 2658.00+0.19 COPPER - 9929.50-0.14
LME:  NICKEL - 18052.00+0.33 TIN - 33905.00+0.30
LME:  LEAD - 2148.50-0.05 ZINC - 3174.50+0.27
FOREX:  USD/JPY - 147.95-0.30 EUR/GBP - 1.0983+0.13
FOREX:  EUR/USD - 1.0983+0.13 GBP/USD - 1.3091-0.18
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 41954.24-0.94 NASDAQ - 17923.90-1.18
STOCKS US: S&P 500 - 5695.94-0.96
STOCKS JAPAN:  NIKKEI - 38937.54-1.00 TOPIX - 2699.15-1.47
STOCKS CHINA:  HANG SENG - 20926.79-9.41 SSEC - 3489.78+4.59
STOCKS EUR:  FTSE100 - 8303.62+0.28 CAC40 - 7576.02+0.46
STOCKS EUR:  DAX - 19104.10-0.09
08/10/2024  CBA:  USD - 387.42+0.49 GBP - 507.44+2.03
08/10/2024  CBA:  EURO - 425.54+1.27
08/10/2024  CBA:  GOLD - 32895.25-71.60 SILVER - 397.09-1.74
Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
16/09/2024 19:12
Կիսվել

Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր

Հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին․ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա WCIT2024, իսկ Մերիդիան էքսպո կենտրոնում՝ DigiTec ցուցահանդեսը՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով։ Team Telecom Armenia-ն ստանձնել է այս երկու նշանակալի միջոցառումների գլխավոր տեխնոլոգիական գործընկերոջ դերը։

Այսօր WCIT2024/DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը կնքեցին համագործակցության հուշագիր՝ ևս մեկ անգամ ընդգծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական կարևորությունը։ Կոնգրեսի շնորհիվ այդ ուղղությամբ իրականացվելու են համատեղ միջոցառումներ՝ Հայաստանում մրցունակ և հարմարավետ բիզնես միջավայր ձևավորելու նպատակով։

Լինելով տեխնոլոգիական առաջատար ընկերություն, որը մշտապես հետևում է աշխարհում տեղի ունեցող թվային փոփոխություններին` Team Telecom Armenia-ն խրախուսում է երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը և նպատակ ունի նպաստել հաջորդ սերնդի առաջնորդների ձևավորմանը:

«Պատահական չէ, որ Team-ը ստեղծելիս մեզ համար առաջնահերթ աջակցության ուղղություններ ենք ընտրել կրթությունը, գիտությունը և տեխնոլոգիաները։ Ընդամենը մի քանի շաբաթից կմեկնարկեն երկու խոշորամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումներ, որոնցից մեկը մեր երկիրն է ներկայացնում տեխնոլոգիական աշխարհի քարտեզում, իսկ մյուսը՝ համաշխարհային փորձն է բերում այստեղ։ Ուրախ եմ, որ Team Telecom Armenia-ն ևս մեկ անգամ դարձավ այս տեխնոլոգիական տոնի կարևոր մասը», – մեջբերում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

WCIT2024/DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն անդրադառնալով միջոցառման մանրամասներին ու համագործակցությանը նշեց․

«WCIT2024/DigiTec-ն այն եզակի միջոցառումներից է, որն իր շուրջն է համախմբում ՏՀՏ և բիզնես համայնքն ամբողջ աշխարհից։ Արդեն իսկ երկրորդ անգամ Հայաստանը կհյուրընկալի համաշխարհային այս ձևաչափը՝ WCIT-ն՝ Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ Երևան հրավիրելով ոլորտի առաջատար դեմքերին։ 2024 թվականի թեման է՝ Մտքի ուժը. Արհեստական բանականությունն առանց սահմանների, և մենք ամբողջ աշխարհին հնարավորություն ունենք ցույց տալու հայկական մտքի ներուժը։ Այս հարցում ուրախ եմ, որ մեր կողքին է գլխավոր գործընկերներից հայկական Team Telecom Armenia-ն, և համոզված եմ, որ մենք համատեղ ունենալու ենք հաջողված իրադարձություն»։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, կարևորելով ԱՏՁՄ ռազմավարական անդամ Team Telecom Armenia-ի հետ այս միջոցառումների շրջանակում գործակցությունը, նշեց, որ ընկերությունն առանցքային դեր է ունեցել միության բոլոր հավակնոտ  ծրագրերի հաջողության մեջ։ Նրա խոսքով WCIT2024-ից ու DigiTec Expo 2024-ից սպասելիքներն այս տարի է՛լ ավելի մեծ են։

«Այս երկու տեխնոլոգիական միջոցառումները հոկտեմբերին Հայաստան կբերեն հարյուրավոր միջազգային ներդրողների, տեխնոլոգիական ոլորտի առաջատարների և հաջողակ ձեռներեցների։ Կհյուրընկալենք 15-ից ավելի հեղինակավոր լրատվամիջոցների, ինչպիսիք են Ֆորբսն ու Բենզինգան։ Սա անպայման մեծ ազդեցություն կթողնի հայկական տեխնոլոգիական ոլորտի զարգացման վրա՝ նպաստելով, որ հայկական ընկերությունները ձեռք բերեն միջազգային գործընկերներ, ներգրավեն խոշոր ներդրումներ և դուրս գան նոր շուկաներ»:

DigiTec ցուցահանդեսին այս տարի կրկին ներկայանալու է Team ընկերությունների խումբը, որում ներառված ընկերություններին միավորում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու ձգտումը, պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև երկրի տնտեսության ցուցանիշների աճի վրա ազդելու մեծ ցանկությունը: Տաղավարում ներկայացված կլինեն Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems ու buy.am ընկերությունները, ինչպես նաև էլեկտրական մեքենաների լիցքավորման Team Energy նախագիծը։

Միջոցառումների օրերին Team Telecom Armenia-ն WCIT-ի ու DigiTec-ի այցելուներին ու մասնակիցներին կապահովի ոչ միայն ինտերնետային, այլ նաև տրանսպորտային կապով։

Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:

Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ) ներկայացնում է ավելի քան 180 տեղական և միջազգային ընկերություններ։ ԱՏՁՄ-ն նպատակ ունի խթանել ոլորտի զարգացումը հիմնական նախաձեռնությունների միջոցով՝ հիմնելով համապարփակ տեխնոլոգիական կրթություն ամբողջ Հայաստանում (Արմաթ ինժեներական լաբորատորիաներ), ապահովելով համաշխարհային շուկաների հասանելիություն և կազմակերպված պատվիրակությունների միջոցով գիտելիքի փոխանակում: Բացի այդ, ԱՏՁՄ-ն մեծապես ազդում է իրավական դաշտի վրա՝ մասնակցելով քաղաքականությունների մշակմանը և համագործակցելով կառավարությունների հետ՝ նպաստելով մրցունակ և համագործակցային բիզնես միջավայրի ստեղծմանը: ԱՏՁՄ-ն  կազմակերպում է խոշոր միջոցառումներ, որոնք ընդգծում են Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացը: Հատկանշական է WCIT 2019-ի հյուրընկալումը, գալիք WCIT 2024-ը և ամենամյա DigiTec Expo-ն, որն անցկացվում է արդեն 19 տարի՝ ցուցադրելով նորարարություններն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային լսարանին։ Այս ջանքերի միջոցով ԱՏՁՄ-ն շարունակում է բարձրացնել Հայաստանի դիրքը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզում:

08/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.42
+0.49
Եվրո (EUR)
425.54
+1.27
Ռուբլի (RUR)
4.02
+0.00
Լարի (GEL)
141.65
+0.64
32895.25
-71.60
Արծաթ
397.09
-1.74