Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրում
17/09/2024 11:30
Կիսվել

Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրում

Այս անգամ Ucom-ի և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցության թիրախում Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն բնակավայրն է։ 9.28 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրի վարչական շենքի տանիքին՝ խրախուսելու սահմանամերձ գոտիներում բնապահպանական և տնտեսական առումներով կայուն ապրելակերպը։

Արևային կայանի արտադրած էներգիան բավարար կլինի ապահովելու վարչական շենքի և բնակավայրի արտաքին՝ ճանապարհային լուսավորության ծախսերը՝ հնարավորություն տալով էապես կրճատել համայնքային ծախսերը։ Սահմանամերձ նման բնակավայրերում կան բազմաթիվ համայնքային խնդիրներ, որոնց համար միշտ չէ, որ բավարար միջոցներ են հատկացվում: Այս ծրագրով Ucom-ն ու «Արևորդի» ՀԿ-ն սատարում են այդ խնդիրների լուծմանը։

«Մենք շարունակում ենք մարզերում կայուն էներգիան հասանելի դարձնելու մեր առաքելությունը, և անչափ ուրախ ենք ընդլայնել մեր գործունեությունը Սյունիքի մարզում: Սահմանամերձ գոտիներն էլ ավելի խոցելի կարգավիճակում են, և մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը զգալիորեն կբարելավի Ճակատենի բնակիչների կյանքը՝ կօգնի գումար խնայել և բարելավել բնակավայրի կենսապայմանները», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս ծրագիրը մեզ համար ոչ միայն հնարավորություն է՝ աջակցելու սահմանամերձ բնակավայրերին, այլև կարևոր քայլ է վերականգնվող էներգիայի և կայուն ապրելակերպի տարածման գործում: Արևային էներգիայի օգտագործումը նման բնակավայրերում մեծ նշանակություն ունի ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական առումներով: Մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը կնպաստի կայուն զարգացման նոր չափանիշների ստեղծմանը՝ նպաստելով համայնքների ինքնաբավությանը և կենսապայմանների բարելավմանը», – ասել է Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը:

«Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության կողմից իրականացված այս նախաձեռնությունը բավականին էֆֆեկտիվ է: Ճակատեն սահմանամերձ բնակավայրում տեղադրվել է 10 կիլովատանոց արևային ֆոտովոլտային կայան, որը կծառայի Ճակատեն գյուղի բնակիչներին։ Գեներացված էներգիայի արդյունքում խնայված միջոցները կուղղվեն Ճակատեն գյուղի և այլ բնակավայրերի ծրագրերի իրականացմանը: Շնորհակալություն նախաձեռնությունը իրականացնողներին, և հույս ունենք, որ այն շարունակական կլինի», – նշեց Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը:

Արևային կայանների տեղադրման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի: Արևային կայանների կիրառումը՝ որպես այլընտրանքային կայուն էներգիայի աղբյուր, այդքան էլ տարածված չէ սահմանամերձ բնակավայրերում, և ծրագիրը կլինի օրինակելի՝ հետագայում բնակավայրում տնտեսվարողների և բնակիչների արևային էներգիայի օգտագործմանն անցնելու համար

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69