Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 412.50-1.50 EUR SELL - 418.00-1.50
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT» նոր սակագնային պլան Viva-ից
18/09/2024 19:00
Կիսվել

Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT» նոր սակագնային պլան Viva-ից

Viva-ն ներկայացնում է «Narrow Band-IoT» նոր սակագնային պլանը՝ հիմնված համանուն տեխնոլոգիայի վրա։ «Narrow Band-IoT» նեղաշերտ ռադիոհաճախականության տեխնոլոգիան հատուկ ստեղծված է իրերի ինտերնետի (Internet of Things կամ IoT/Այ-Օու-Թի) համար: Ցանցը նախատեսված է բջջային ցանցերին ինքնավար տարբեր սարքեր ու սարքավորումներ միացնելու համար: «Narrow Band-IoT» սակագնային պլանը ներառում է 500 ՄԲ ինտերնետ, իսկ բաժանորդային վճարը կազմում է 1000 դրամ։

Կապի միջազգային ստանդարտ

NB-IoT (Narrow Band IoT)-ն կապի միջազգային ստանդարտ, որն օգտագործում են խելացի սարքերը։ Այս ստանդարտի օգնությամբ իրականացվում է սարքերի կառավարումը և միացումը, ինչպես նաև տվյալների ստացումը։ Huawei-ը, Vodafone-ը, Ericsson-ը, Deutsche Telekom-ը, Cisco-ն և այլ հայտնի ընկերություններ և կազմակերպություններ NB-IoT ստանդարտը օգտագործում են Իրերի ինտերնետի տարբեր հավելվածների համար։

Նեղաշերտ ինտերնետը կարող է օգտագործվել տնտեսության և ենթակառուցվածքների կառավարման տարբեր ոլորտներում խելացի սարքերը փոխկապակցելու համար և թվային փոխակերպման անբաժանելի մասն է: Այսպիսի համակարգերում սարքերը տվյալներն ուղարկում և ստանում են ինքնուրույն կամ կարող են դա անել օգտագործողի հրահանգով։  Գործընթացի ավտոմատացումը թույլ է տալիս նվազեցնել սարքավորումների մոնիտորինգի և ստուգման ծախսերը և ստանալ ավելի օգտակար տեղեկություններ: Սակագնային պլանը նախատեսված է հիմնականում տարբեր չափիչ սարքերի մոնիտորինգի և սենսորներից տվյալներ ստանալու համար, թեև կիրառման շրջանակը շատ ավելի լայն է։

NB-IօT ցանցի առավելություններն են էներգախնայողությունը, ցանցի հզորությունը,  սարքավորումների համեմատաբար ցածր գինը, ազդանշանի ավելի լավ ներթափանցումը դժվարամատչելի վայրեր (թունելներ, ստորգետնյա տարածքներ) և այլն։

NB-IօT տեխնոլոգիան  կիրառվում է բազմաթիվ ոլորտներում, այդ թվում․

  • բնապահպանության՝ շրջակա միջավայրի վիճակի մոնիտորինգի օդի աղտոտվածության մակարդակի, ջերմաստիճանի չափման և այլի համար,
  • էներգետիկայի՝ ջրի, գազի և էներգետիկ այլ ռեսուրսների վերահսկման և օպտիմալացման համար,
  • խելացի քաղաքների հիմնման համար՝ լուսավորության, աղբահանման խելացի համակարգերի ստեղծման, կայանատեղիների, խելացի կանգառների կազմակերպման, կոյուղային համակարգերի վիճակի վերլուծության նպատակով,
  • անվտանգության և ազդանշանային համակարգերի հուսալիության ապահովման համար՝ դռների բացում/փակում, ներսում մարդկանց ներկայության վերահսկում և այլն,
  • բնակարանային և կոմունալ ծառայությունների կազմակերպման համար՝ գազի, ջրի, ջեռուցման վերաբերյալ ավտոմատացված տվյալների հավաքագրման, արտահոսքերի և այլ արտակարգ իրավիճակների հայտնաբերման նպատակով,
  • գյուղատնտեսության ոլորտում՝ հողի վիճակի հեռավար վերլուծության, խելացի ոռոգման և այլի համար։

Ո՞րն է NB-IoT ցանցի առավելությունը:

  1. Էներգաարդյունավետություն. NB-IoT օգտագործող սարքերը կարող են բավականին երկար աշխատել մեկ մարտկոցի վրա՝ շնորհիվ Էներգախնայողության ռեժիմի (PSM) և ընդլայնված սպասման ռեժիմների (eDRX):
  1. Լայն ծածկույթ. այս տեխնոլոգիան ապահովում է լավ ծածկույթ դժվար հասանելի վայրերում, ինչպիսիք են ստորգետնյա կամ գյուղական վայրերը: Այն օգտագործում է նեղաշերտ հաճախականություն (180 կՀց), որը բարելավում է ազդանշանի ներթափանցումը և մեծացնում ծածկույթի տարածքը:
  1. Սարքերի ցածր արժեքը. NB-IoT սարքերի պարզության շնորհիվ դրանց արտադրությունը տվյալների փոխանցման այլ տեխնոլոգիաներ օգտագործող սարքերի համեմատ ավելի էժան է:
  1. Տվյալների փոքր ծավալներ. NB-IoT-ն աջակցում է փոքր ծավալի տվյալների փոխանցումներին, ինչը օգտագործելու համար իդեալական է դարձնում այնպիսի հավելվածներում, ինչպիսիք են սենսորները, հաշվիչները, խելացի սարքերը և այլ IoT լուծումներ:
  1. Ինտեգրում առկա ցանցերի հետ. NB-IoT-ը կարող է գործել LTE հաճախականության տիրույթում, ինչը բջջային օպերատորներին թույլ է տալիս այն իրականացնել առանց նոր ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտության: Տեխնոլոգիան կարող է օգտագործվել ինչպես հատուկ տիրույթներում, այնպես էլ LTE-ի վերափոխ տեսքով:

«NB-IoT ցանցը Viva-ի հերթական նորարարությունն է՝ իրերի ինտերնետի ոլորտում:  Տեխնոլոգիայի համար հատուկ ստեղծված այս սակագնային պլանով ընկերությունը կխթանի իրերի ինտերնետի և թվային տեխնոլոգիաների ոլորտների զարգացումը Հայաստանում: Այս տեխնոլոգիաների աճող պահանջարկը մեր երկրում լիովին համահունչ է  միջազգային միտումներին: Viva-ն ոչ միայն ամրապնդում է իր դիրքերը շուկայի նոր ոլորտներում, այլև զգալի ներդրում անում Հայաստանի թվային վերափոխման գործում, ինչը բիզնեսի համար բացում է նոր հորիզոններ և բարելավում քաղաքացիների կյանքի որակը»,- նշում է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Viva-ն Հայաստանում զարգացնում է սեփական NB-IoT ցանցը 2019 թվականից։ Ներկայում ծածկույթը ներառում է Երևանի իմ շարք հատվածներ և Տավուշի մարզի տարբեր շրջաններ։

Viva-ն պատրաստ է նաև դիտարկել անհրաժեշտ տարածքներում NB-IoT ցանցի ծածկույթ ապահովելու հարցումները։

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84