«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՍԵՄԻՆԱՐԻՆ
Մարտի 28-ին, ժամը 11:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և «Գործք» ՍՊԸ-ի համատեղ կազմակերպած՝ Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի սեմինարը:
Նշենք, որ Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիան Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2010 թվականին և նպատակ է հետապնդում աջակցել Հայաստանի արտահանող և ներմուծող կազմակերպություններին՝ բացահայտել առևտրային և միջազգային բիզնեսի աճի հնարավորություններն այսօրվա արագ փոփոխվող առևտրային աշխարհում: