Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Բիզնես ճամփորդությունների նոր հասցե՝ պաշտոնապես բացվել է Courtyard by Marriott Yerevan-ը
26/09/2024 15:30
Կիսվել

Բիզնես ճամփորդությունների նոր հասցե՝ պաշտոնապես բացվել է Courtyard by Marriott Yerevan-ը

Երևանի կենտրոնում՝ Տերյան 5 հասցեում ինքատիպ ճարտարապետությամբ վեր խոյացող շենքը՝ Marriott International-ի կողմից կառավարվող Երևանի Courtyard by Marriott հյուրանոցն է, որի բացումը տեղի ունեցավ օրեր առաջ: Միջոցառմանը մասնակցել են եղել Marriott International-ի տարածաշրջանային (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա) նախագահ Սաթյա Անանդը, Marriott International-ի փոխնախագահ Փանքաջ Բիրլաը, Marriott International-ի մարքեթինգի և վաճառքի գրասենյակի ղեկավար Նիլ Ջոնսը, դեսպաններ, բարձրաստիճան պատվիրակությունների միջազգային բիզնես համայնքից:

«Մենք ոգևորված ենք ներկայացնելու Courtyard by Marriott-ը Հայաստանում՝ Courtyard by Marriott Yerevan հյուրանոցի բացմամբ: Երևան քաղաքը իր եռանդով իդեալական է հյուրանոցի համար, ինչը թույլ է տալիս մեզ գրավել ինչպես հանգստի, այնպես էլ գործնական նպատակներով Երևան ժամանած ճանապարհորդներին: Քորթյարդ բայ Մարիոթով մեծ Մարիոթ ընտանիքը համալրվեց ևս մեկ գեղեցիկ հյուրանոցով` դառնալով մեր չորրորդ բրենդը Հայաստանում: Շնորհակալություն մեր հոգատար թիմին, հյուրընկալ մարդկանց և Մարիոթ ցանցի լավագույն չափորոշիչները պահպանող մեր աշխատակզմին»,-նշել է Marriott International-ի տարածաշրջանային նախագահ Սաթյա Անանդը:

Courtyard by Marriott Yerevan հյուրանոցն ունի 172 համար, մինչև 180 տեղանոց կոնֆերանս սրահ, գործում է սպա և մարզասրահ, Go & Sip After-Work կոկտեյլ բարը, co-working տարածքը, ինչպես նաև GIA ռեստորանը:

«Մեզ համար Courtyard by Marriott Yerevan-ը պարզապես հյուրանոց չէ: Մենք ձգտում ենք բարելավել Courtyard-ի սպասարկման որակը՝ այն վերածելով ապրելակերպի ինքատիպ կենտրոնի, աշխատանքի, ճանապարհորդության և հարմարավետ կեցավայրի: Այս նախագծով մենք հույս ունենք մեր համեստ ներդրումն ունենալ Marriott ընտանիքի զարգացման գործում: Հպարտ ենք, որ Marriott International-ի մի մասն ենք, ապրանքանիշ, որը խորհրդանշում է գերազանցություն հյուրընկալության ոլորտում ամբողջ աշխարհում»,-նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

Courtyard by Marriott-ը հյուրանոցային ապրանքանիշն է այն ճանապարհորդների համար, ովքեր ոգեշնչված են մեծ բարձունքներ նվաճելու ցանկությամբ: Ունենալով ավելի քան 1300 հյուրանոց 60 երկրներում՝ Courtyard-ը ամեն ինչ անում է իր հյուրերին աջակցելու և նրանց կարիքները հոգալու համար ամենուր և անկախ նրանց ուղևորության նպատակից: Համարների ձևավորումը նախատեսված է հանգստանալու և վերալիցքավորվելու լավագույն փորձառության համար։ Համարները հագեցած են փափուկ անկողնային պարագաներով և հարմարավետ աշխատանքային տարածքներով: Courtyard-ը հպարտ է մաս կազմել Marriott Bonvoy®-ին՝ Marriott International-ի համաշխարհային ճանապարհորդական ծրագրին:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91