Բիզնես

USD BUY - 366.00+0.50 USD SELL - 369.00+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00-1.00
OIL:  BRENT - 104.25+0.01 WTI - 96.60-0.89
COMEX:  GOLD - 4521.00-0.41 SILVER - 75.89-0.68
COMEX:  PLATINUM - 1939.70-1.39
LME:  ALUMINIUM - 3649.50+1.30 COPPER - 13667.50+1.91
LME:  NICKEL - 18913.00+0.57 TIN - 54174.00+4.96
LME:  LEAD - 2011.50+2.44 ZINC - 3543.00+0.85
FOREX:  USD/JPY - 159.19+0.12 EUR/GBP - 1.1602-0.05
FOREX:  EUR/USD - 1.1602-0.05 GBP/USD - 1.3427+0.04
STOCKS RUS:  RTSI - 1161.58-2.03
STOCKS US: DOW JONES - 50579.70+0.58 NASDAQ - 26343.97+0.19
STOCKS US: S&P 500 - 7473.47+0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 63339.07+2.68 TOPIX - 3892.46+1.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25606.03+0.86 SSEC - 4112.90+0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10466.26+0.22 CAC40 - 8115.75+0.37
STOCKS EUR:  DAX - 24888.56+1.15
22/05/2026  CBA:  USD - 367.97+0.11 GBP - 493.93+0.08
22/05/2026  CBA:  EURO - 426.7-0.28
22/05/2026  CBA:  GOLD - 53299+280 SILVER - 884.39-10.32
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ԳՈՐԾԵԼ ԱՌԱՎԵԼ ԳՐԱԳԵՏ
28/03/2013 15:05
Կիսվել

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ԳՈՐԾԵԼ ԱՌԱՎԵԼ ԳՐԱԳԵՏ

Այսօր՝ մարտի 28-ին, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն իր գործընկերների և միջազգային առևտրի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների համար կազմակերպել էր Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի հերթական սեմինարը:

Միջոցառման շրջանակներում քննարկվել են առևտրի ֆինանսավորման գործիքների օգտագործման ուղիները, ներմուծման հարկային դաշտի խնդիրները, չինական յուանով գործարքների հնարավորությունները, ինչպես նաև հայաստանյան ընկերությունների համար առևտրի ֆինանսավորման գործիքների կարևորությունը:

Նշվել է, որ այսօր Հայաստանի արտաքին առևտրի միայն 3%-ն է կազմակերպվում առևտրի ֆինանսավորման գործիքներով, ինչն ուղղակիորեն խոսում է այն մասին, որ այսօր հայ ներմուծողներն ու արտահանողներն իրենց բիզնեսը կազմակերպում են բավականին թանկ ռեսուրսներով:

Նշենք, որ Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիան Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2010 թվականին և նպատակ է հետապնդում աջակցել Հայաստանի արտահանող և ներմուծող կազմակերպություններին՝ բացահայտել առևտրային և միջազգային բիզնեսի աճի հնարավորություններն այսօրվա արագ փոփոխվող առևտրային աշխարհում:

Սեմինարների շրջանակներում առևտրի ոլորտի ընկերություններին տրամադրվում է միջազգային առևտրի ֆինանսավորման ծառայությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, որն այլ աղբյուրներից ստանալն առավել դժվար է: Արդյունքում, ընկերությունները հնարավորություն են ստանում առավել գրագետ գործել միջազգային բիզնեսի գործընթացներում և ունենալ առավել նվազ ռիսկեր՝ միջազգային առևտրի հարթակում:

22/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.97
+0.11
Եվրո (EUR)
426.7
-0.28
Ռուբլի (RUR)
5.1616
-0.013
Լարի (GEL)
137.7
+0.05
53299
+280
Արծաթ
884.39
-10.32