Բիզնես

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.50+0.50
EUR BUY - 417.00+1.00 EUR SELL - 423.00+1.50
OIL:  BRENT - 72.90+1.97 WTI - 68.96+1.98
COMEX:  GOLD - 2795.70+0.16 SILVER - 33.76-1.86
COMEX:  PLATINUM - 1017.20-3.76
LME:  ALUMINIUM - 2616.00-1.12 COPPER - 9538.00-0.04
LME:  NICKEL - 15816.00-1.24 TIN - 30950.00-1.52
LME:  LEAD - 2004.00-1.31 ZINC - 3086.50-1.67
FOREX:  USD/JPY - 152.88-0.29 EUR/GBP - 1.0849+0.32
FOREX:  EUR/USD - 1.0849+0.32 GBP/USD - 1.2951-0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42141.54-0.22 NASDAQ - 18607.93-0.56
STOCKS US: S&P 500 - 5813.67-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 39277.39+0.96 TOPIX - 2703.72+0.81
STOCKS CHINA:  HANG SENG - 20380.64-1.55 SSEC - 3266.24-0.61
STOCKS EUR:  FTSE100 - 8159.63-0.73 CAC40 - 7428.36-1.10
STOCKS EUR:  DAX - 19257.34-1.13
30/10/2024  CBA:  USD - 387.05-0.01 GBP - 502.08-0.44
30/10/2024  CBA:  EURO - 419.37+1.23
30/10/2024  CBA:  GOLD - 34459.15+339.46 SILVER - 424.90+9.45
Viva. Հայտնի են «Մեկնարկի՛ր» ծրագրի լավագույն ստարտափ գաղափարները
20/09/2024 18:06
Կիսվել

Viva. Հայտնի են «Մեկնարկի՛ր» ծրագրի լավագույն ստարտափ գաղափարները

«Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն և «Մեդիամաքս» մեդիա-ընկերությունը Viva-ի գլխավոր գործընկերությամբ ամփոփել են ավագ դպրոցների աշակերտների համար նախատեսված «Մեկնարկի՛ր» ծրագիրը։

Երկու փուլով իրականացված «Մեկնարկի՛ր» ծրագրի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են հաջողակ ընկերությունների փորձը, ծանոթացել ներդրումներ ներգրավելու առանձնահատկություններին, իսկ մենթորների հետ աշխատարանների ընթացքում՝ հղկել և բարելավել իրենց գաղափարները։

Մասնակիցները ստացել են մի շարք հարցերի պատասխաններ: Մասնավորապես՝ ինչպե՞ս հաջողել ստարտափ հիմնելու հարցում, օգտագործել տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, նախասիրությունը դարձնել նախագիծ, ապա՝ պահանջված բիզնես, և նպաստել երկրի զարգացմանը:

«Ծրագրի արդյունքում մենք բացահայտեցինք, թե ինչ պայծառ երիտասարդներ ունենք Երևանում և մարզերում։ Ներգրավված ստարտափ կազմակերպությունների ներկայացուցիչներն ու մենթորները նրանց օգնեցին հարստացնել պատկերացումներն ու գիտելիքները ստարտափ էկոհամակարգի մասին։ Հույս ունեմ, որ մասնակիցները հետագայում նույն ոգևորությամբ կշարունակեն իրենց գաղափարների իրականացումը»,- ասել է «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադևոսյանը։

Երիտասարդներն իրենց երևակայությունը, ստեղծագործելու ներուժն ու արդյունքի հասնելու ձգտումը դրսևորել են ամենատարբեր նախագծերով: Գրեթե բոլորը նախապատվություն են տվել հասակակիցների զարգացմանն ու նրանց հետաքրքրությունների բավարարմանն ուղղված գաղափարներին: Ծրագրի մասնակիցներն առաջարկել են ստեղծել նորարարական հարթակներ, թեմատիկ քվեսթ սենյակներ, սահմանամերձ բնակավայրերի աշակերտների համար կառուցել աստղադիտարան, երիտասարդների շրջանում հետաքրքրություն ձևավորել կավագործության նկատմամբ և այն դարձնել գործող բիզնես, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ զարգացնել զբոսաշրջությունը և այլն:

«Ամեն անգամ, երբ մասնակցեք տարբեր ծրագրերի, փորձեք ստանալ առավելագույնը, ճանաչել ձեզ, հասկանալ ձեր նախասիրություններն ու բացահայտել հնարավորությունների առավելագույն շեմը: Եղեք նախաձեռնող, հետևողական և համարձակ: Որքան վաղ սկսեք ինֆորմացիոն օգտակար բազա ստեղծել ձեզ համար, այնքան արագ կկարողանաք հասնել ձեր առջև դրված նպատակներին: Ներկայացված աշխատանքները թույլ են տալիս արձանագրել, որ մեր երիտասարդությունն ունի վերլուծական միտք և ստեղծագործելու մեծ ներուժ, ինչը կարևոր է՝ արագ տեմպերով զարգացող արհեստական բանականության նետած մարտահրավերներին դիմակայելու, կողք-կողքի ապրելու համար: Վստահ եմ, որ ծրագրի շրջանակում ստացած գիտելիքն ու փորձը ճանապարհ հարթելու անհրաժեշտ բանալի կդառնան ձեր կյանքի տարբեր փուլերում: Շնորհավորում եմ ձեզ ծրագիրը հաջողությամբ անցնելու առիթով և մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ծրագրում ընդգրկված 12 մասնակցից ավարտական փուլ է հասել 7-ը: Նրանք իրենց ստարտափ նախաձեռնությունների գաղափարները ներկայացրել են ժյուրիին։ Լավագույն երեք գաղափարներն արժանացել են խրախուսական դրամական պարգևների: Առաջին տեղի համար (Աննա Ծատրյան) հատկացվել է 500 հազար դրամ, 2-րդ (Լարիսա Հովհաննիսյան) և 3-րդ (Սոֆիկ Կարապետյան) տեղերի համար, համապատասխանաբար, 300 հազար և 200 հազար դրամ։

30/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.05
-0.01
Եվրո (EUR)
419.37
+1.23
Ռուբլի (RUR)
3.99
+0.00
Լարի (GEL)
140.68
-0.50
34459.15
+339.46
Արծաթ
424.90
+9.45