Բիզնես

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Telcell-ը` DigiTec-ում, ու ընկերության նոր տեսլականը
08/10/2024 20:11
Կիսվել

Telcell-ը` DigiTec-ում, ու ընկերության նոր տեսլականը

Telcell ընկերությունը իր ներկայանալի և տարբերվող տաղավարով մասնակցում էր DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսին: Ցուցահանդեսային երեք օրերի ընթացքում Telcell-ի տաղավարը ընդունել է 5 հազարից ավելի այցելու: Տաղավարը DigiInvest հատվածում էր, որտեղ, որպես նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ գործող ընկերություն, Telcell-ն իրականացրել է բաժնետոմսերի վաճառք:

«Մենք DigiTec-ում ներկայացնում ենք մեր ծառայությունների լայն սպեկտրը, ինչպես նաև իրականացնում ենք բաժնետոմսերի վաճառք: Telcell Wallet հավելվածի միջոցով մեկ տարում շուրջ 25 մլն գործարք և էլեկտրոնային առևտրի սեկտորում 57,000 գործարք կատարած մեր ընկերությունը, բաժնետոմսերի վաճառքն իրականացնելու է մինչև այս տարվա  նոյեմբերի 30-ը: Ընկերությունը տեղաբաշխելու է տարեկան շահույթի առնվազն 50%-ը՝ որպես դիվիդենդ, իսկ մեկ բաժնետոմսի տարեկան եկամտաբերությունը կարող է հասնել 13%-ի, որը ազատված է հարկային պարտավորություններից», – նշել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

DigiTec-ի պանելային DigiTalk քննարկումների ժամանակ Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը ներկայացրել է վճարահաշվարկային ֆինտեխ ընկերության IPO-ն, որի նախադեպը Հայաստանում ստեղծել է հենց Telcell-ը: Վերջինս խոսել է նաև հայկական ֆինտեխի ապագայի մասին՝ IPO-ի օրինակով:

Ընկերությունը հանրային դիրքավորման առումով ֆինանսական շուկայում բացի IPO-ից, ստանձնել է Երևան քաղաքի տրանսպորտային համակարգի թվայնացումն ու միասնական տոմսային համակարգի ներդրումը: Այս մեգանախագծի իրականացման համար ընկերությունը ներդրել է միջոցներ 1,5 մլրդ ՀՀ դրամի չափով: Այս քայլերը առաջընթաց են և մատնանշում են Telcell-ի թափանցիկ աշխատելաոճը, որը ընկերության տեսլականի կյանքի կոչման կարևորագույն առաջնահերթություններից է: Խոշորագույն երկու նախագծերի իրագործումն ուղղված է տեղական և միջազգային ֆինանսական շուկաներում ընկերության վստահելիության և կայունության չափորոշիչի բարձրացմանը: Հայկական այս ֆինտեխի տեսլականի կարևորագույն բաղադրիչներից է նաև ծառայությունների ընդլայնումը, զարգացումը և մեր հասարակության առօրյայի անբաժան մասը դառնալը: Telcell-ի հանձնառություններից է ֆինտեխ ոլորտում առաջարկել հարմարավետ և բազմաֆունկցիոնալ ծառայություններ։

Ներդրումային գործունեություն իրականացնելու առումով սա նշանակալի քայլ է, քանի որ Telcell-ի էկոհամակարգը ընկերության տանում է Super App-ի ներդրման ճանապարհով՝ նպատակ ունենալով մեկ բիզնեսում ընդգրկել պրոդուկտների լայն տեսականի։

Telcell-ը, լինելով վճարահաշվարկային ազգային առաջատար ընկերություն, նորարարական, ամբողջական գործիքակազմ է ներդնում՝ ապահովելու մրցակցային առավելություններ և հաճախորդներին մատուցելու ավելի լայնամասշտաբ ծառայություններ:

«Թել-Սել» ԲԲԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39