Բիզնես

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Fastex-ի և Fast Bank-ի հրավերով WCIT-ի բացման համերգին ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն
10/10/2024 10:52
Կիսվել

Fastex-ի և Fast Bank-ի հրավերով WCIT-ի բացման համերգին ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն

Հոկտեմբերի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել WCIT 2024-ի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Fastex-ի և Fast Bank-ի հրավերով ելույթ է ունեցել  համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։ Վերջինս ներկայիս ժամանակաշրջանի ամերիկյան ամենահայտնի փոփ արտիստներից է, ով վաճառել է ավելի քան 250 մլն սինգլ ամբողջ աշխարհում և 14 պլատինե սինգլ՝ ԱՄՆ-ում։ Ամերիկյան աստղին Հայաստանում ուղեկցել են 30 արտիստներ, որոնց թվում են եղել նաև համաշխարհային ճանաչում ունեցող Լես Թվինս եղբայրները։ Վերջիններս ելույթ են ունեցել Բեյոնսեի  “Renaissance” համաշխարհային շրջագայության ընթացքում։

Fastex-ի և Fast Bank-ի հրավերով WCIT-ի բացման համերգին ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն

«Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը, անդրադառնալով միջոցառմանը, նշել է․ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, որ մեզ են վստահել այս մասշտաբային իրադարձության բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպելու կարևոր գործը։ Մենք արել ենք հնարավոր ամեն բան, որ հանդիսատեսը վայելի այս շքեղ համերգը և երեկոյից  ստանա անմոռանալի տպավորություններ»։

Fastex-ի և Fast Bank-ի հրավերով WCIT-ի բացման համերգին ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն

Բացման արարողության ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը ոգեշնչված է եղել  մարդկային էության լավագույն դրսևորումներով։ Երաժշտությունն ուղեկցվել է արհեստական բանականության միջոցով գեներացված լուսային տպավորիչ շոուով։

«Երաժշտությունը միավորում է մարդկանց։ Իմ գլխավոր առաքելությունն է կյանքի ցանկացած դրվագում երաժշտությանը տալ կարևոր նշանակություն։  Մեծ պատիվ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ բացել WCIT 2024-ի միջոցառումների շարքը։ Մենք ցանկանում ենք երաժշտության միջոցով  ընգծել Հայաստանի մասնակցության կարևորությունը համաշխարհային նմանատիպ իրադարձություններին», – նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Fastex-ի և Fast Bank-ի հրավերով WCIT-ի բացման համերգին ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն

Հավելենք, որ բացման համերգին ամբողջ հրապարակը երգել է արտիստի ամենահայտնի հիթային կատարումները՝ “Swalla”, “Jalebi Baby” և շատ սիրված այլ հիթեր։ Դերուլոն ներկայացրել է նաև իր նոր՝ “Make Me Happy” երգը, որն այսօր սոցիալական հարթակներում  թրենդային է։ Համերգն ամփոփվել է շքեղ հրավառությամբ։

Fastex-ի և Fast Bank-ի հրավերով WCIT-ի բացման համերգին ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով: Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21