Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Fastex-ը` WCIT 2024-ին․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագան
10/10/2024 14:15
Կիսվել

Fastex-ը` WCIT 2024-ին․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագան

Հոկտեմբերի 4-7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է  WCIT 2024 «Մտքի ուժը. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակում» խորագրով միջոցառումների շարքը։ Fastex-ը համաժողովի գլխավոր գործընկերն էր։

«WCIT-ն հանդիսանում է ոլորտի կարևորագույն միջոցառում, որն անցկացվում է արդեն 28-րդ անգամ։ Համաժողովը մեկ հարկի տակ է համախմբում ոլորտի առաջատարներին, նորարարական տեխնոլոգիաներով հետաքրքրվողներին՝  ստեղծելով  նպաստավոր պայմաններ տնտեսության զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման համատեքստում»,- նշել է WITSA-ի գլխավոր գործադիր տնօրեն Դեն Ի. Քուն։

Fastex-ը՝ որպես միջոցառման գլխավոր գործընկեր, ներկայացրել է իր Web3 պրոդուկտները, ներառյալ՝ Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Wallet-ը, Fastex Card-ը,  AKNEYE, ftNFT հարթակը, YoCerebrum մետավերս տիրույթը և YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։

WCIT 2024-ի կարևոր մաս են կազմել պանելային քննարկումները՝  ոլորտի համաշխարհային կարևոր դեմքերի մասնակցությամբ։ Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը եղել է խոսնակների ցանկում։ Վերջինս ելույթ է ունեցել «Վերափոխված ֆինանասներ․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագան» թեմայով։ Քննարկումը վարել  է  FinTech Armenia-ի գործադիր տնօրեն Ստեֆան Լուկասը։ Պանելային քննարկման մասնակիցների շարքում են եղել  Next Legacy-ից Ջոն Այլաջյանը, Cognaize-ի խորհրդատու Արա Աբրահամյանը, Molengeek-ի գործադիր տնօրեն Իբրահիմ Օուսարին,  Web3 Foundation-ի համահիմնադիր և Blockstars-ի գործադիր տնօրեն Արտյոմ Հարությունյանը։

Վախթանգ Աբրահամյանը, անդրադառնալով ոլորտում առկա փոփոխություններին, ասել է․ «Մրցակցությունը տանում է փոփոխությունների: Այս գործընթացը չի վերաբերում միայն ֆինանսական ոլորտին, ֆինթեք ընկերություններին և ստարտափ նախագծերին։  DeFi, կրիպտո ավանդի և  վարկային հարթակներն այսօր P2P թիրախային խմբի համար կարող են այլընտրանքային տարբերակ հանդիսանալ։ Պետք է սերտ գործակցել և հասկանալ՝ որոնք են փոխակերպումների լավագույն լուծումները բանկային ոլորտի համար»։

WCIT 2024-ի կարևոր դրվագներից է  եղել SpaceX և Tesla ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասկի ուղերձը համաժողովի մասնակիցներին, որը փոխանցվել է ամերիկահայ գործարար Ռազմիգ Հովագիմյանի միջոցով։ Իլոն Մասկը հույս է հայտնել, որ հաջորդ անգամ կայցելի Հայաստան։ Նա խոսել է  Starlink-ը Հայաստան բերելու ծրագրերի  և տեղական շուկայում Web3 համայնքի հետ արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն ուսումնասիրելու պատրաստակամության մասին։

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91