Բիզնես

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.50
EUR BUY - 433.00+0.00 EUR SELL - 437.00+0.00
OIL:  BRENT - 109.55+2.27 WTI - 98.09+4.17
COMEX:  GOLD - 4576.30-0.53 SILVER - 69.53-1.93
COMEX:  PLATINUM - 1920.10-4.61
LME:  ALUMINIUM - 3215.00-1.14 COPPER - 11929.50-1.79
LME:  NICKEL - 17019.00+0.21 TIN - 43279.00-0.60
LME:  LEAD - 1896.50+0.48 ZINC - 3067.00-0.15
FOREX:  USD/JPY - 159.22+0.59 EUR/GBP - 1.157+0.11
FOREX:  EUR/USD - 1.157+0.11 GBP/USD - 1.334-0.48
STOCKS RUS:  RTSI - 1065.32-2.11
STOCKS US: DOW JONES - 45577.47-0.96 NASDAQ - 21647.61-2.01
STOCKS US: S&P 500 - 6506.48-1.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 53372.53+0.00 TOPIX - 3609.40+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25277.32-0.88 SSEC - 3957.05-1.24
STOCKS EUR:  FTSE100 - 9918.33-1.44 CAC40 - 7665.62-1.82
STOCKS EUR:  DAX - 22380.19-2.01
20/03/2026  CBA:  USD - 377.5+0 GBP - 504.94+3.62
20/03/2026  CBA:  EURO - 436.31+3.17
20/03/2026  CBA:  GOLD - 55834-3272 SILVER - 845.94-108.02
Կրիշտիանու Ռոնալդուն ժամացույցների սեփական շարք է թողարկել
14/10/2024 20:09
Կիսվել

Կրիշտիանու Ռոնալդուն ժամացույցների սեփական շարք է թողարկել

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է Jacob & Co-ի հետ համատեղ իր շքեղ ժամացույցների հավաքածուի թողարկման մասին: Ընտրելու համար կան վեց տարբեր մոդելներ, որոնց գները տատանվում են 29,000 դոլարից մինչև 160,000 դոլար:

«Ես միշտ երազել եմ ունենալ իմ սեփական ժամացույցների հավաքածուն։ Jacob & Co. Flight of CR7 և Heart of CR7 մոդելները ոգեշնչված են խաղադաշտում իմ ամենահայտնի պահերից: Հուսով եմ, որ դրանք ձեզ նույնպես դուր կգան»,- գրել է Ռոնալդուն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Շարքը ներառում է երկու մոդել՝ Flight of CR7 և Heart of CR7, երկուսն էլ 44 մմ պատյաններով և եզակի դետալներով են, որոնք հղում են կատարում ֆուտբոլիստի կարիերային: Flight of CR7-ը ոգեշնչվել է Ռոնալդուի՝ «Ռեալի» կազմում խփած գոլից՝ իր նախկին թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի 2012/13 մրցաշրջանի 16-րդ տուրում: Heart of CR7-ը ցուցադրում է Ռոնալդուին տարբեր ֆուտբոլային դիրքերում:

Արտադրվել է վեց տարբեր մոդելներ՝ ընդհանուր առմամբ 999 սահմանափակ օրինակ: Ժամացույցների գները տատանվում են 29,000 դոլարից մինչև 160,000 դոլար:

Ռոնալդուն և Jacob & Co-ի հիմնադիր Յակոբ Արաբոն համագործակցում են ավելի քան 20 տարի: Անցյալ տարի Ռոնալդուն Արաբոյից անձամբ ստացել է 1․3 միլիոն դոլար արժողությամբ Twin Turbo Furious Baguette ժամացույցը։

39-ամյա Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, Չեմպիոնների լիգայի հնգակի դափնեկիր, Եվրոպայի չեմպիոն, Ազգերի լիգայի հաղթող։ Պորտուգալացին ազգային հավաքականի մակարդակով ամենահաջողակ ֆուտբոլիստն է, եվրագավաթներում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիրը, Եվրոպայի առաջնությունների և Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն։ Նա ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի, իսպանական Պրիմերայի և իտալական Ա Սերիայի լավագույն ֆուտբոլիստ և մրցաշրջանի ռմբարկու։ 2022 թվականի դեկտեմբերին պայմանագիր է կնքել սաուդյան Ալ-Նասրի հետ։

2024 թվականի մայիսին Ռոնալդուն կրկին գլխավորեց աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշը՝ ըստ Forbes-ի։ Հաղորդվում էր, որ Ռոնալդուն 12 ամսում վաստակել է մոտ 260 միլիոն դոլար, որից 200 միլիոնը ակումբում նրա աշխատավարձն է։

20/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.5
+0
Եվրո (EUR)
436.31
+3.17
Ռուբլի (RUR)
4.4892
+0.0786
Լարի (GEL)
138.97
+0.47
55834
-3272
Արծաթ
845.94
-108.02