Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
LVMH-ը նախազգուշացնում է «անորոշ» պայմանների մասին, քանի որ շքեղության ապրանքների վաճառքը նվազել է 3%-ով
16/10/2024 17:00
Կիսվել

LVMH-ը նախազգուշացնում է «անորոշ» պայմանների մասին, քանի որ շքեղության ապրանքների վաճառքը նվազել է 3%-ով

LVMH-ի եռամսյակային վաճառքները նվազել են «անորոշ տնտեսական և աշխարհաքաղաքական պայմանների» ֆոնին:

Շքեղության ապրանքների մանրածախ առևտրի հսկան հայտնել է երրորդ եռամսյակի շահույթը, որը ցույց է տվել, որ եկամուտը նվազել է 3%-ով և կազմել 19․1 մլրդ եվրո, իսկ ընկերության հագուստի և կաշվե իրերի բաժինների վաճառքը, որոնք ներառում են այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Dior-ը և Louis Vuitton-ը նվազել է 5%-ով:

Ընկերության եկամուտն ու վաճառքը ցածր են եղել վերլուծաբանների սպասումներից, հայտնում է Financial Times-ը (FT):

«Սխալներն ակնհայտ էին», – FT-ին ասաց Bernstein-ի վերլուծաբան Լուկա Սոլկան: «Մենք որակյալ ապրանքանիշերի մեջ LVMH-ը ամենաթույլն ենք համարում»:

Փարիզում գործող ընկերությունը նշել է, որ անկումը «հիմնականում պայմանավորված է Ճապոնիայում աճի տեմպերի անկմամբ՝ իենի ամրապնդման պատճառով»:

Ֆինանսական տնօրեն Ժան-Ժակ Գիոնին վերլուծաբաններին ասել է, որ սպառողների վստահությունը Չինաստանում ընկել է և հասել COVID-ի ժամանակաշրջանի ցածր մակարդակին, քանի որ սպառողները կրճատել են իրենց ծախսերը վատթարացող տնտեսական հեռանկարների պայմաններում, ասվում է FT զեկույցում:

Ըստ PYMNTS-ի ոլորտում իրականացվող մի շարք գործընկերություններն ու ձեռքբերումները կարևոր են բարդ տնտեսական լիրավիճակից դուրս գալու համար։ Mytheresa-ն ձեռք բերեց YNAP-ը Richemont-ից՝ առաջատար համաշխարհային թվային շքեղ խումբ ստեղծելու համար: Միևնույն ժամանակ, Authentic Luxury Group-ի (ALG) գործարկումը Authentic Brands Group-ի և Saks Global-ի կողմից նշանավորում է ևս մեկ կարևոր համագործակցություն:

Կիսելով ռեսուրսներ և գիտելիքներ՝ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Mytheresa-ն և Authentic Brands Group-ը իրենց համար բարդ շուկայական պայմաններում ստեղծում են բարգավաճման պայմաններ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12