Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին
18/10/2024 20:15
Կիսվել

Ամերիաբանկի MyBusiness.am թվային հարթակը ներկայացված է Real Business Conference-ին

Հոկտեմբերի 18 և 19-ին Հայաստանում անցկացվում է Real Biuusiness Conference-ը, որին Ամերիաբանկը ներկայացնում է MyBusiness թվային հարթակը: Այն բիզնես հաճախորդների համար ստեղծված օնլայն հարթակ է, որը մեկ պատուհանի սկզբունքով առաջարկում է մի շարք ծառայություններ՝  խնայելով ժամանակ և ռեսուրսներ։

Հարթակում հասանելի ծառայությունների լայն շրջանակը, առավելություններն ու բիզնես հաճախորդների հետ համագործակցության հեռանկարները ներկայացնելու է MyBusiness թվային հարթակի ղեկավար Արփինե Հարությունյանը։

MyBusiness.am. օնլայն էկոհամակարգ բիզնեսի համար

MyBusiness հարթակը Ամերիաբանկի նորարարական հարթակն է և իր տեսակի մեջ եզակին Հայաստանում և տարաշածրջանում: Բիզնես հաճախորդների համար հասանելի են մի շարք ծառայություններ մեկ վայրում։ MyBusiness հարթակի ծառայությունների մշակման հիմքում ընկած են բիզնես հաճախորդների կարիքները: Հարթակի նպատակն է բիզնես հաճախորդներին տրամադրել արագ և հարմարավետ ծառայություններից օգտվելու հնարավորություն: Արդյունքում բիզնես հաճախորդն էականորեն բարելավում է իր թվային փորձառությունը և խնայում ժամանակ:

Հարթակի ծառայությունները․  

  • որպես ԱՁ կամ ՍՊԸ դառնալ Ամերիաբանկի հաճախորդ` բացելով բանկային հաշիվ բիզնեսի համար
  • դիմել և ստանալ անվճար բիզնես քարտ` ՀՀ դրամով, դոլարով և եվրոյով
  • դիմել և ստանալ անվճար Օնլայն/Մոբայլ բանկինգ
  • դիմել և ակտիվացնել ՀԴՄ սարքի վրա POS ծառայություն, POS տերմինալ կամ PhonePOS ծառայություն, շուտով նաև վիրտուալ POS (vPOS)
  • դիմել և ստանալ բիզնես վարկ

MyBusiness.am-ը թվերով

Օնլայն բացված հաճախորդներ – 25% (30.09.2024)

Օնլայն պատվիրված բիզնես քարտեր – 75% (30.09.2024)

Ակտիվացված Օնլայն/մոբայլ բանկինգ – 62% (30.09.2024)

Օնլայն վարկավորման մասնաբաժինը ՓՄՁ վարկավորման մեջ – 70 % (30.09.2024)

Օնլայն եղանակով ակտիվացված POS տերմինալների մասնաբաժինը ընդհանուրի մեջ – 21 % (30.09.2024)

MyBusiness հարթակը ստեղծվել է հաճախորդների կարիքների շարունակական ուսումնասիրության արդյունքում, ընդ որում ոչ միայն բանկ-հաճախորդ, այլ նաև գործընկերային հարաբերություններ ձևավորելու և ամրապնդելու հեռանկարով։ Հարթակում ներկայացված ծառայությունների շրջանակը նախատեսվում է ընդլայնել` ներառելով ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ:

Real Business Conference-ը նվիրված է Հայաստանի տնտեսության 6 ամենաազդեցիկ ոլորտներին՝ զբոսաշրջություն, հոռեկա, կառուցապատում, արտադրություն, ռիթեյլ և ֆրանչայզինգ։ Կոնֆերանսի խոսնակները Հայաստանի հայտնի ընկերությունների հիմնադիրները և առաջատար բիզնես փորձագետներ են։ Միջոցառման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները կպատմեն իրենց հաջողության պատմությունները, կանցկացվի նաև 6 պանելային քննարկում: Real Business կոնֆերանսի կազմակերպիչներն են Հայ Գործարարների Ասոցիացիան, «Մանթաշյանց» գործարարների ակումբը և Big Projects ընկերությունը։

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41