Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ucom-ը գործարկել է 5G ցանցն առաջին ինը քաղաքներում
01/11/2024 11:49
Կիսվել

Ucom-ը գործարկել է 5G ցանցն առաջին ինը քաղաքներում

Ucom-ը հայտարարում է 5G ցանցի գործարկման առաջին փուլի ավարտի մասին, որով նոր ցանցը գործում է ինը քաղաքներում՝ Ապարանում, Արթիկում, Չարենցավանում, Դիլիջանում, Գյումրիում, Սպիտակում, Ստեփանավանում, Վանաձորում և Ծաղկաձորում։

5G-ի գործարկումը նոր փուլ է Ucom-ի մարզային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրում, որի նպատակն է ապահովել ավելի բարձր արագություն և հուսալի կապ ընկերության բաժանորդների համար։

5G տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ իրականացնել տվյալների փոխանակումը։

«5G ցանցի գործարկումը մեզ համար մեծ քայլ է դեպի թվային նոր իրականություն, որն առանցքային է մեր ընկերության տեսլականի համար։ Մեր նպատակն է բաժանորդներին ապահովել լավագույն թվային փորձառությունը՝ էլ ավելի արագ ինտերնետով, ինֆորմացիայի էլ ավելի մեծ ծավալների հետ աշխատելու հնարավորությամբ։ Մենք հասկանում ենք, որ 5G-ն պարզապես արագ ինտերնետ չէ. այն կարևոր շարժիչ ուժ է, որը նորարարության ու տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կբացի Հայաստանում», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր արագ ինտերնետից կարող են օգտվել շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները (բացառությամբ շարժական ինտերնետի սակագնային պլանների)՝ 5G ցանցի հետ համատեղելի, Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնով:  Այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում Samsung ընկերության հետ 5G հասանելիության ակտիվացման ուղղությամբ Samsung  սմարթֆոններում ևս։

Նշենք որ, Ucom-ը ընդլայնելու է իր 5G ծածկույթը՝ պարբերաբար տեղեկացնելով նոր նախագծերի մասին և հասանելի դարձնելով այս ժամանակակից կապը ավելի լայն հանրության համար։ Ավելի մանրամասն տեղեկություններ նոր սերնդի ցանցի մասին կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2