Բիզնես

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 398.00+0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 415.00+1.00
OIL:  BRENT - 72.42-0.93 WTI - 68.95-1.77
COMEX:  GOLD - 2612.40-0.40 SILVER - 29.34-1.84
COMEX:  PLATINUM - 922.00-0.53
LME:  ALUMINIUM - 2507.00-0.85 COPPER - 8883.00-1.61
LME:  NICKEL - 15113.00-2.55 TIN - 28399.00-2.46
LME:  LEAD - 1971.50-0.50 ZINC - 2967.00-0.93
FOREX:  USD/JPY - 157.14+1.21 EUR/GBP - 1.036-0.16
FOREX:  EUR/USD - 1.036-0.16 GBP/USD - 1.2479-0.82
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42342.24+0.04 NASDAQ - 19372.77-0.10
STOCKS US: S&P 500 - 5867.08-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8105.32-1.14 CAC40 - 7294.37-1.22
STOCKS EUR:  DAX - 19969.86-1.35
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ԱրարատԲանկը նախաձեռնեց պանելային քննարկում՝ ԱԲ-ի և առաջնորդության թեմայով
04/11/2024 16:11
Կիսվել

ԱրարատԲանկը նախաձեռնեց պանելային քննարկում՝ ԱԲ-ի և առաջնորդության թեմայով

ԱրարատԲանկի Զարգացում մասնաճյուղում տեղի է ունեցել «Արհեստական բանականության ազդեցությունը առաջնորդության և որոշումների կայացման վրա» խորագրով պանելային քննարկում։ Միջոցառումը կազմակերպվել է «Կառավարման տեսության և պրակտիկայի փոխակերպումը 21-րդ դարում» միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում, որի համակազմակերպիչն էր ԱրարատԲանկը։

Պանելային քննարկման ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները կիսվեցին իրենց փորձով և տեսլականով արհեստական բանականության կիրառման հեռանկարների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ֆինանսական ոլորտում առկա հնարավորություններին և մարտահրավերներին։

Քննարկման ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց տեսլականով արհեստական բանականության դերի և ազդեցության վերաբերյալ:

ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը նշեց. «Արհեստական բանականությունն այլևս վաղվա խնդիր չէ։ Այն հրատապություն է իր մեջ պարունակում։ Անհույս հետ չենք ընկել այս տեխնոլոգիաների ընմբռնման, ընկալման առումով, մասնավորապես նաև բանկային համակարգում, և փոքր Հայաստանը նույնպես կարող է ունենալ իր մասնակցությունն այս տեխնոլոգիաների զարգացման առումով»։

ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը կարևորեց. «Ֆինանսաբանկային ոլորտի իմաստով այն բոլոր հատվածները որտեղ կա շատ տվյալ և այդ տվյալները կազմակերպված չեն, այդ ոլորտում շատ հետաքրքիր լուծումներ կտեսնենք արհեստական բանականության գործիքների օգտագործման միջոցով»։

ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը ընդգծեց. «Բոլորս այս պահին արհեստական բանականության մաս ենք կազմում և, լինելով ֆինանսական ոլորտի ներկայացուցիչ, ուզում եմ ասել, որ երևի թե ֆինանսական ոլորտը առաջիններից է, որ անմիջապես զգում է ԱԲ-ի ազդեցությունը։ Մեծ պատրաստակամությամբ և ներուժով գնում ենք առաջ»։

eqwefy ներդրումային հարթակի և AICA-ի ակումբի տնօրեն Սամսոն Ավետյանը նշեց. «Շատ ողջունելի է, որ այդ առաջընթացը տեղի է ունենում և կարծում եմ, որ թե՛ ԱրարատԲանկի միջոցով, թե՛ ընդհանրապես ֆինանսական համակարգի միջոցով այսպիսի նորարար գործիքները շատ ավելի մրցունակ կդարձնեն մեր ընդհանուր տնտեսությունը»։

Krisp և 10Web ընկերությունների համահիմնադիր Արտավազդ Մինասյանը շեշտեց. «Արհեստական բանականությունը ապագայի ռազմական տեխնոլոգիան է ու անհրաժեշտ է գնալ այդ ուղղությամբ, քանի որ ունենք ազգային անվտանգության խնդիր։ Երկրորդը, հայերենի և ինքնության պահպանման նպատակով պետք է ստեղծել հայկական տեխնոլոգիաներ»։

Միջոցառման հատուկ հյուրը՝ «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռուբեն Հայրապետյանը նկատեց. «Որքան որ արհեստական բանականությունը գործառույթներ է վերցնում մարդուց, այնքան ավելի շատ տեղ է ազատվում մարդկային ավելի բարձր մակարդակի գործառույթների համար»։

Ի թիվս այլ հյուրերի՝ պանելային քննարկմանը ներկա էին Ֆրանսիական համալսարանի, Հայ-Ռուսական համլասարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներ և դասախոսներ, ինչպես նաև Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրենները։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85