Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում
19/11/2024 14:45
Կիսվել

Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում

Ucom-ը հայտարարում է 5G ցանցի գործարկման երկրորդ փուլի ավարտի մասին․ այժմ նոր ցանցը գործում է Ախթալա, Բերդ, Իջևան, Մարալիկ, Մարտունի, Սևան, Սիսիան, Տաշիր, Թումանյան, Ալավերդի և Ջերմուկ  քաղաքներում։ Այսպիսով, ընկերության 5G ցանցն արդեն հասանելի է 20 մարզային քաղաքներում։

Ucom-ի համար ենթակառուցվածքների արդիականացումը վերջին տարվա առաջնահերթություններից է և շարունակելու է առաջնահերթություն մնալ մոտակա ապագայում։ Այս ծրագրի նպատակն է ապահովել ավելի բարձր արագություն և հուսալի կապ ընկերության բաժանորդների համար։

5G տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ իրականացնել տվյալների փոխանակումը։

«Մենք արդեն մեկ տարի է ինչ անդադար աշխատում ենք մեր ցանցն արդիականացնելու ուղղությամբ, և շատ հպարտ ենք հայտարարել ևս 11 քաղաքում 5G ցանցի գործարկման մասին։ Սա մեծ ձեռքբերում է Ucom-ի մասնագետների համար և մեծ հնարավորություն մեր բաժանորդների համար, քանի որ մեր ժամանակներում որակյալ կապը կարևոր հանգամանք է Հայաստանում թվային փոխակերպման և տեխնոլոգիական զարգացման համար։ Մեր բաժանորդների կարիքները միշտ մեր ուշադրության կենտրոնում են, և խոստանում ենք, որ շարունակելու ենք մեր ծառայությունների որակը լավացնել ամեն օր», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր արագ ինտերնետից կարող են օգտվել շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները (բացառությամբ շարժական ինտերնետի սակագնային պլանների)՝ 5G ցանցի հետ համատեղելի, Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնով: Այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում Samsung ընկերության հետ 5G հասանելիության ակտիվացման ուղղությամբ Samsung  սմարթֆոններում ևս։

Նշենք որ, 5G ծածկույթի ընդլայնումը շարունակական է լինելու և  Ucom-ը պարբերաբար տեղեկացնելու է նոր քաղաքների ընդգրկման մասին։ Հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև նոր սերնդի ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ   կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39