Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Ռուսաստանի Դաշնության ամենահարուստ մարդը Վագիթ Ալեքպերովն է
20/11/2024 18:51
Կիսվել

Ռուսաստանի Դաշնության ամենահարուստ մարդը Վագիթ Ալեքպերովն է

Չնայած պատերազմին, Ռուսաստանի ու ՌԴ քաղաքացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, արժեթղթերի շուկայի վայրիվերումներին, մի շարք ռուսաստանցի գործարարներ շարունակում են հարստանալ:

Ովքեր են ՌԴ ամենահարուստ մարդիկ: Ստորև ներկայացնում ենք Ռուսաստանի 10 միլիարդատերերին:

Տասնյակը բացում է Միխայիլ Ֆրիդմանը: Նա LetterOne-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահն է: Նրա կարողությունը գնահատվում է 13.1 միլիարդ դոլար: Չնայած նրա նկատմամբ ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի պատժամիջոցներին՝ նա շարունակում է իր կապիտալում ունենալ  LetterOne Holdings-ը, Wintershall DEA-ի 33%, VEON-ի 56.2%, Turkcell-ի 19.8% բաժնեմասերն ինչպես նաև Ալֆա բանկի 90.1%-ն ու Ալֆա ընկերությունների խմբի մի շարք բիզնեսների խոշոր մասնաբաժիններ:

9-րդը Ալիշեր Ուսմանովն է: Նրա կարողությունը գնահատվում է 13.4 միլիարդ դոլար: Ի տարբերություն Ֆրիդմանի՝ նրա ունեցվածքը, աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված, նվազել է. Ուսմանովի նկատմամբ ևս ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն սահմանել են պատժամիջոցներ:

8-րդը Պավել Դուրովն է՝ 15.5 միլիարդ դոլար ունեցվածքով: Telegram-ի հիմնադրի կարողությունն աճել է, թեև նրան ամիսներ առաջ ձերբակալել են Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում և բազմաթիվ մեղադրանքներ առաջադրել, այդ թվում՝ ահաբեկչություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախություն և փողերի լվացում: Ֆրանսիական դատարանը կարծում է, որ Telegram-ում մանրակրկիտ չափավորության բացակայությունը և իրավապահների հետ համագործակցելու հարթակի դժկամությունը Դուրովին դարձնում են մեղսակից մեսենջերի միջոցով կատարված հանցագործություններին:

7-րդը Անդրեյ Մելնիչենկոն է՝ իր ընտանիքով ու 21.1 միլիարդ դոլար ունեցվածքով: Մելնիչենկո ընտանիքի կապիտալը ևս այս տարի նվազել է: Անդրեյ Մելնիչենկոն ևս ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու ԵՄ-ի սև ցուցակում է:

Գեննադի Տիմչենկոյի ունեցվածքն աճել է և այժմ կազմում է 23.4 միլիարդ դոլար: Այս ցուցանիշով գործարարը վարկանիշում 6-րդն է: Պատժամիջոցները նրա վրա ևս տարածվել են, թեև որոշ երկրներ նկա նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառում դեռ 2014-ից:

Իր դիրքը վարկանիշում և կապիտալի չափը պահպանել է Վլադիմիր Պոտանինը: Նրա ունեցվածքը 23.7 միլիարդ դոլար է: Գործարարն Ավստրալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և ՄԵծ Բրիտանիայի սև ցուցակում է:

Ալեքսեյ Մորդաշովն իր ընտանիքով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը գնահատվում է 25.5 միլիարդ դոլար: Չնայած պատժամիջոցներին՝ գործարար ընտանիքն ավելացրել է իր ունեցվածքն ու բարելավել դիրքը վցարկանիշում:

26.6 միլիարդ դոլար կապիտալով Վլադիմիր Լիսինը բացում է ամենահարուստ ռուսաստանցիների եռյակը:

Երկրորդը Լեոնիդ Միխելսոնն է ու իր ընտանիքը: Թեև այս գործարարի նկատմամբ մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանել, այնուամենայնիվ, ընտանիքի կապիտալն աճել է ու գնահատվում է 27.4 միլիարդ դոլար:

Ռուսաստանի Դաշնության ամենահարուստ մարդը Վագիթ Ալեքպերովն է՝ 28.6 միլիարդ դոլար կարողությամբ: Նրա ունեցվածքի հիմաքում Լուկօյլ-ն է, որի նախագահությունից գործարարը հեռացավ 2022-ին, իսկ մի շարք պետություններ նրա նկատմամբ սահմանեցին պատժամիջոցներ:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85