Բիզնես

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները
22/11/2024 17:29
Կիսվել

Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները

Օրերս Մալթայում տեղի է ունեցել թվային աշխարհի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ ftNFT YoCerebrum ամենամյա մրցանակաբաշխությունը։ Նախորդ երկու տարիներին միջոցառումն անցկացվել է Դուբայում, այս անգամ մրցանակաբաշխության անցկացման վայր էր ընտրվել Մալթայի Մանոել կղզու Ֆորտ Մանոել ամրոցը։

Մրցանակաբաշխությանը ներկա էր գտնվում Մալթայի հանրապետության էկոնոմիկայի նախարար Սիլվիո Շկեմբրին, հրավիրված էին WEB3 թվային աշխարհի ներկայացուցիչներ, ինֆլուենսերներ և հանրային դեմքեր։ Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն, ինչպես նաև պարային խմբեր և երաժիշտներ Մալթայից։

Հավելենք, որ հընթացս Մալթայում կայացած SiGMA B2B մրցանակաբաշխության շրջանակում Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանն արժանացել է «Տարվա առաջնորդ» մրցանակին։ Forbes-ի հետ զրույցում  Վիգեն Բադալյանն անդրադարձել է արվեստի թվայնացմանը․  «Նորարարությունը մեծ դեր է ունենալու ֆինանսական ոլորտի և արվեստի ապագայի ձևավորման գործում։ Web3-ը ներդրողներին, ստեղծագործողներին և պարզապես ոլորտով հետաքրքրվողներին մշտապես առաջարկում է թվային ակտիվների կիրառությամբ ոլորտը զարգացնելու լայն հնարավորություններ», – ասել է նա։ Ի դեպ, վերջերս Fastex-ն ստացել է նախնական հաստատում Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի կողմից (MFSA) Վիրտուալ ֆինանսական ակտիվների (VFA) 4-րդ դասի արտոնագրի համար:  Սա նոր ձեռքբերում է եվրոպական շուկայում գործունեություն ծավալելու  և օրենսդրական նոր կարգավորումների ստացման համատեքստում:

Այս տարի ftNFT YoCerebrum Awards-ի պարգևատրումները 2024 FTN-ը և «Բահամուտ» ձկան տեսքով արձանիկն էին, որը խորհրդանշում է նորարարություն և  ստեղծարարություն։ Մրցանակաբաշխության անվանակարգերը 15 էին։ Միջազգային ժյուրիի քվեարկության փուլը հաղթահարելուց հետո յուրաքանչյուր անվանակարգի համար ընտրվել է 4 թեկնածու, ինչին հաջորդել է բլոկչեյն և հանրային քվեարկությունը, որի արդյունքներն են․

Արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառման հիմնական նպատակն է մոտիվացնել և աջակցել այն բոլոր արտիստներին և մասնակիցներին, որոնք իրենց ներդրումն են  ունենում թվային արվեստի, NFT-ների բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման գործընթացում։

ftNFT.amը հայկական առաջին NFT հարթակն է, որի նպատակն է Հայաստան բերել NFT-ների համաշխարհային փորձն ու դրանք հասանելի դարձնել ՀՀ դրամով: Նկար, երաժշտություն, ֆիլմ, ներկայացում, զարդարվեստ ու բազում այլ արվեստի ճյուղեր և բիզնեսներ կարելի է ադապտացնել նորագույն տեխնոլոգիաներին և թվայնացնել՝ միաժամանակ պահպանելով դրանց արժեքն ու իսկությունը։ ftNFT.am-ը մեծ հեռանկարներով լի հարթակ է, որտեղ կարելի է ծանոթանալ NFT աշխարհին ու սկսել ստեղծել, գնել և վաճառել թվային և ֆիզիկական NFT-ներ հայկական արժույթով: Հարթակն անվտանգ է ու թափանցիկ և՛ իրավաբանական, և՛ ֆինանսական տեսանկյունից:

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65